Ինդիգամի խնամքի և զարգացման կենտրոնում յուրաքանչյուր երեխայի ցուցաբերում ենք անհատական մոտեցում։ Այնուամենայնիվ, յուրաքանչյուր տարիքային խումբ ունի զարգացման ընդհանուր միտումներ, այդ միտումներով էլ մենք առաջնորդվում ենք մեր ամենօրյա աշխատանքում: ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԵՆ 🧩🎨🧠նպաստել երեխայի անհատականության համակողմանի զարգացմանը նպաստել կյանքի հմտությունների եւ դրական արժեքների ձեռք բերմանն ու զարգացմանը Առողջ, ստեղծագործ եւ լիարժեք կյանքի հիմք դնել, որպեսզի երեխաները առավելագույնս զարգացնեն իրենց ներուժը, Ֆիզիկական բարեկեցությունը առողջությունը եւ սեփական մարմնի ընկալումն ու շարժողության/շարժունակության զարգացումը տարածության մեջԱնձնային, սոցիալական եւ հուզակամային զարգացումըՍտեղծագործական մտքի եւ գեղագիտական զարգացումը Խոսքի, հաղորդակցության հմտությունների եւ գրագիտության զարգացումԻմացական ոլորտի զարգացում Շրջակա միջավայրի գիտակցում, Բնագիտական հմտությունների զարգացում,Մաթեմատիկական մտածողության զարգացումՆախապատրաստել երեխայի սահուն ադապտացիան նախակրթարանի՝ կյանքի մինի Read more
Մեր կենտրոնն ունի բոլոր անհրաժեշտ պայմանները երեխաների օրը հագեցած և բովանդակալից դարձնելու համար: Մենք աշխատում ենք լուսավոր, հարմարավետ և ընդարձակ շենքում, որն ունի պտղատու այգի, ինչպես նաև ընդարձակ բակ, մեծ մարզադահլիճ, սենսորային սենյակ:Շենքի տարածքը տեսահսկվում է, իսկ սենյակները հագեցված են բակտերիցիդ լամպերով, որոնց շնորհիվ մինիմումի է հասնում միկրոբների, վիրուսի կամ ինֆեկցիայի հավանականությունը: Մեզ մոտ աշխատում է արհեստավարժ և նվիրված թիմ, որ յուրաքանչյուր երեխային ցուցաբերում է անհատական մոտեցում, կիրառվում են ուսումնական լավագույն մեթոդներ, պարապմունքներն անցկացվում են հարմարավետ դասասենյակներում բարձրորակ պարագաներով և ժամանակակից մեթոդներով: Աշխատում ենք փոքր խմբերով և ստեղծում ենք անկաշկանդ և տրամադրող միջավայր։ Մենք չենք սիրում միապաղաղություն, և յուրաքանչյուր պարապմունք վերածում ենք իսկական տոնի։ Մենք ճկուն ենք, ընդունում ենք առաջարկներ, առողջ քննադտություն և համագործակցություն։