👦👧 Խումբը 1-3 տարեկան երեխաների համար է, ովքեր առաջին անգամ են պատրաստվում մայրիկներից բաժանվել և նոր միջավայրի հարմարվել : 👩🏫🧩🎨🧠 Մեր մասնագետների առաջնային նպատակն է օգնել երեխաներին հաղթահարել անհանգստությունը, որն առաջանում է պարտեզ հաճախելու սկզբնական փուլում:Այս տարիքային խմբում կարևորում ենք հետևյալ հիմնախնդիրների ձևավորումն ու ամրապնդումը․Հուզական բարենպաստ վիճակը և հուզական կապը հարազատների՝ խնամակալների հետԱշխարհի հանդեպ վստահությունըԱնհատականության զարգացումըՕրվա ռեժիմի կազմակերպումըՃիշտ սնունդՀիգիենայի մշակույթի հմտությունների ձևավորումՄարմնաշարժողական պարապմունքներ և շարժողական խաղերՄանր մոտորիկայի զարգացումԶգայական ընկալումների զարգացումՍտեղծագործական հմտությունների զարգացում կրտսեր խմբի հիմանական նպատակներն են՝- վաղ սոցիալիզացիա – շփման և հաղորդակցման հմտությունների ձեւավորում եւ զարգացում,- ֆիզիկական հմտությունների եւ ունակությունների ներդաշնակ զարգացում – ակտիվ խաղեր- մանր մոտորիկան զարգացնող բազմա Read more
Մեր կենտրոնն ունի բոլոր անհրաժեշտ պայմանները երեխաների օրը հագեցած և բովանդակալից դարձնելու համար: Մենք աշխատում ենք լուսավոր, հարմարավետ և ընդարձակ շենքում, որն ունի պտղատու այգի, ինչպես նաև ընդարձակ բակ, մեծ մարզադահլիճ, սենսորային սենյակ:Շենքի տարածքը տեսահսկվում է, իսկ սենյակները հագեցված են բակտերիցիդ լամպերով, որոնց շնորհիվ մինիմումի է հասնում միկրոբների, վիրուսի կամ ինֆեկցիայի հավանականությունը: Մեզ մոտ աշխատում է արհեստավարժ և նվիրված թիմ, որ յուրաքանչյուր երեխային ցուցաբերում է անհատական մոտեցում, կիրառվում են ուսումնական լավագույն մեթոդներ, պարապմունքներն անցկացվում են հարմարավետ դասասենյակներում բարձրորակ պարագաներով և ժամանակակից մեթոդներով: Աշխատում ենք փոքր խմբերով և ստեղծում ենք անկաշկանդ և տրամադրող միջավայր։ Մենք չենք սիրում միապաղաղություն, և յուրաքանչյուր պարապմունք վերածում ենք իսկական տոնի։ Մենք ճկուն ենք, ընդունում ենք առաջարկներ, առողջ քննադտություն և համագործակցություն։