3-4 տարեկան հասակում երեխան ակտիվորեն ինքնահաստատվում է, նրա մոտ ձևավորվում է նախաձեռնողականություն և նպատակասլացություն։ Այս տարիքային խմբում երեխաները հարստացնում են Ակտիվ և պասիվ բառապաշարըՄարմաշարժողական ունակություններըՍտեղծագործականությունըԾրագիրը նաև ներառում է ձեռարվեստ եւ ստեղծագործական աշխատանք,երաժշտություն,ծանոթություն շրջակա միջավայրին,ռուսերենի և անգլերենի ուսուցումարտ-թերապիա/հոգեբանի ժամլոգոպեդական պարապմունք՝ արտաբերական մկանների զարգացումպար / երաժշտական մարմնաշարժողականություն
Մեր կենտրոնն ունի բոլոր անհրաժեշտ պայմանները երեխաների օրը հագեցած և բովանդակալից դարձնելու համար: Մենք աշխատում ենք լուսավոր, հարմարավետ և ընդարձակ շենքում, որն ունի պտղատու այգի, ինչպես նաև ընդարձակ բակ, մեծ մարզադահլիճ, սենսորային սենյակ:Շենքի տարածքը տեսահսկվում է, իսկ սենյակները հագեցված են բակտերիցիդ լամպերով, որոնց շնորհիվ մինիմումի է հասնում միկրոբների, վիրուսի կամ ինֆեկցիայի հավանականությունը: Մեզ մոտ աշխատում է արհեստավարժ և նվիրված թիմ, որ յուրաքանչյուր երեխային ցուցաբերում է անհատական մոտեցում, կիրառվում են ուսումնական լավագույն մեթոդներ, պարապմունքներն անցկացվում են հարմարավետ դասասենյակներում բարձրորակ պարագաներով և ժամանակակից մեթոդներով: Աշխատում ենք փոքր խմբերով և ստեղծում ենք անկաշկանդ և տրամադրող միջավայր։ Մենք չենք սիրում միապաղաղություն, և յուրաքանչյուր պարապմունք վերածում ենք իսկական տոնի։ Մենք ճկուն ենք, ընդունում ենք առաջարկներ, առողջ քննադտություն և համագործակցություն։