 
         
                        Ինդիգամի ապրանքանիշը ստեղծվել է 2020 թվականին այս ոլորտի երկու առաջատար ընկերությունների՝ «Ինդիգո» և «ԱՄԻ Ակումբ» Զարգացման կենտրոնների միավորման արդյունքում։
 
 
         Երեխան ոչ թե անոթ է, որ պետք է լցվի, այլ՝ ջահ, որ պետք է բոցավառվի
 
 
         Մեր առաքելությունն է օգնել ծնողներին դաստիարակել երջանիկ, մտածող, ինքնուրույն և ինքնավստահ երեխաներ։
 
 
         Lինել կրթության գերազանցության կենտրոն, որը հիմնված է գիտելիքի, սիրո, համագործակցության, վստահության արդյունավետ ղեկավարության և օրինակելի փորձի վրա։
Տարիների ընթացքում մեր կուտակած փորձն ու գիտելիքներն իրենց արտացոլումն են գտել նաև մեր ծրագրի մեջ։ Մեր մասնագիտական թիմը ծրագիրը մշակելիս ուսումնասիրել և հաշվի է առել աշխարհի առաջադեմ պետությունների կուտակած փորձը՝ ադապտացնելով դրանց տարրերը մեր ազգային մտածելակերպին և նպատակ ունենալով միաժամանակ բարելավել կրթական համակարգը և նախադպրոցական տարիքից սկսած փոխանցել երեխաներին մեր ազգային և մշակութային ավանդույթների հետ մեկտեղ ինքնուրույն մտածելու, ստեղծագործելու և գործելու արվեստը։
