Ի՞նչ ժամային գրաֆիկով եք աշխատում
Մեր աշխատանքային ժամերն են 8։30-19։00 ապրիլից մինչև սեպտեմբեր և 8։30-18։30 հոկտեմբերից մինչև մարտ ամիսների ընթացքում։
Ունե՞ք արդյոք կարճաժամկետ հաճախում
Այո։ Մանկապարտեզի սաների համար ունենք կես օրով տարբերակ՝ 8։30- 13։00 և կրտսեր խմբի համար երկժամյա ադապտացիոն տարբերակ՝ 10։00- 12։00
Ի՞նչ ծառայություններ ունեք դպրոցահասակ երեխաների համար
Մեր կենտրոնում կազմակերպվում է դասապատրաստում 1-6-րդ դասարանի աշակերտների համար, ինչպես նաև հատուկ ծրագիր ամառային, աշնանային և գարնանային արձակուրդների ընթացքում։
Ունե՞ք տրանսպորտային փոխադրում
Այո, այս պահին միայն Բարեկամության մետրոյի կանգառից մինչև մեր կենտրոն և հակառակ ուղղությամբ։