Խնդրում ենք ուշադիր կարդալ սույն կանոններն ու պայմանները: Օգտագործելով տվյալ ինտերնետային կայքը, Դուք ընդունում եք, որ հասկացել եք և համաձայն եք ներքոհիշյալ կանոնների հետ։
1․ Առցանց վճարումները կատարվում են ARCA,VISA, MASTERCARD վճարային համակարգերի միջոցով: Հաճախորդը վերահասցեագրվում է արտաքին կայք՝ օնլայն վճարումը կատարելու համար: Հաճախորդի պատվերը (Գնման Պատվեր) համարվում է ընդունված, երբ օնլայն վճարումը հաջողված է և Հաճախորդի հաշվից գանձվում է գումար համապատասխան գնման դիմաց:
2․ Վճարման պայմանները վերահսկվում են երրորդ անձ հանդիսացող բանկերի, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից, որոնց հետ համագործակցում է Indigami-ն:
3․ Ընտրելով վճարման տարբերակ՝ Հաճախորդը հաստատում է, որ նա տեղյակ է և համաձայն երրորդ կողմ հանդիսացող բանկերի կամ վճարահաշվարկային կազմակերպությունների կանոնների հետ, և որ Հաճախորդը պարտավորվում է անվերապահորեն հետևել դրանց և սույն Պայմաններին:
4․ Եթե ընտրվել է օնլայն վճարման տարբերակ, ապա Հաճախորդը պետք է վճարի Գնման Պատվերում նշված ամբողջական գումարը, որը հաշվարկվում է պատվերը ձևակերպելու պահին: Ոչ ամբողջական վճարման դեպքում (Անբավարար Վճարում կամ Անբավարար Միջոցներ) Գնման Պատվերը կճանաչվի անվավեր և չի մշակվի համակարգում: Տվյալ դեպքում վճարումը կչեղարկվի և Հաճախորդից չի գանձվի որևէ գումար:
5․ indigami.am կայքում տրված պատվերը իրենից ներկայացնում է Ընկերությանը Ձեր կողմից արված առաջարկ, մեր ծառայություններից օգտվելու համար։ Այդ առաջարկը համարվում է ընդունված, եթե Ձեր էլ. փոստին մեր կողմից ուղարկվում է պատվերը հաստատող նամակ, որտեղ նշված են պատվերի բոլոր մանրամասները: Այդ նամակը համարվում է Կայքի և Ձեր միջև կնքված պայմանագիր:
6․ Ընկերությունն ազատվում է պատասխանատվությունից իր ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ հետաձգված կատարելու համար, եթե դա պայմանավորված է մեր վերահսկողությունից դուրս գտնվող պատճառներով: Տվյալ պարագայում, կամ ծառայությունը կհետաձգվի, կամ գումարը հետ կվերադարձվի հաճախորդին։
7․ indigami-ն իրավունք է վերապահում իրեն շտկել իր կողմից հայտնաբերված ցանկացած վճարման սխալ indigami-ի Օգտագործողների Պաշտպանության կանոններում նախատեսված գումարի վերադարձման կամ փոխհատուցման համար՝ օգտագործողի համապատասխան վճարման համակարգ փոխանցելով կամ գանձելով գումարային միջոցներ:
8․ Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել Կայքի բովանդակության, «Գաղտնիության քաղաքականության» մեջ և սույն «Օգտագործման պայմաններում»: