Սիրելի ՛ ծնողներ, եթե ցանկանում եք, որ ձեր երեխան լինի ինքնուրույն և շփվող, բազմակողմանի և ներդաշնակ զարգացած, ապա ԻնդիգԱՄԻն հենց Ձեզ համար է Ինդիգամին վայր է, որտեղ ամեն օր տոն է՝ լի նոր բացահայտումներով։ Ինդիգամիում երեխաների հետ աշխատանքային մեթոդները բազմազան են ևյուրաքանյուր տարիքային խմբին համապատասխան ընտրված։Անկասկած, բոլոր երեխաները տարբեր են, եւ յուրաքանչյուր երեխա ունի իր սեփական ճանապարհը, այնուամենայնիվ, յուրաքանչյուր տարիքային խումբ ունի զարգացման ընդհանուր միտումներ, այդ միտումներով էլ մենք առաջնորդվում ենք մեր ամենօրյա աշխատանքում: Յուրաքանչյուր տարիքում անհրաժեշտ է երեխայի առաջ դնել հենց իրեն անհրաժեշտ խնդիրներ և առաջարկել դրանց հաղթահարելու ճանապարհ՝ միևնույն ժամանակ խրախուսելով երեխային բացահայտելու իր մեջ նոր որակներ, կարողություններ և հմտություններ։ Ինդիգամիի այլընտրանքային կրթական ծրագիրը իրականացվում է այնպես, որ յուրաքանչյուր երեխա այն յուրացնի իր զարգացման տարբեր հնարավորություններով եւ անհատական տեմպով եւ ապահ Read more
Մեր կենտրոնն ունի բոլոր անհրաժեշտ պայմանները երեխաների օրը հագեցած և բովանդակալից դարձնելու համար: Մենք աշխատում ենք լուսավոր, հարմարավետ և ընդարձակ շենքում, որն ունի պտղատու այգի, ինչպես նաև ընդարձակ բակ, մեծ մարզադահլիճ, սենսորային սենյակ:Շենքի տարածքը տեսահսկվում է, իսկ սենյակները հագեցված են բակտերիցիդ լամպերով, որոնց շնորհիվ մինիմումի է հասնում միկրոբների, վիրուսի կամ ինֆեկցիայի հավանականությունը: Մեզ մոտ աշխատում է արհեստավարժ և նվիրված թիմ, որ յուրաքանչյուր երեխային ցուցաբերում է անհատական մոտեցում, կիրառվում են ուսումնական լավագույն մեթոդներ, պարապմունքներն անցկացվում են հարմարավետ դասասենյակներում բարձրորակ պարագաներով և ժամանակակից մեթոդներով: Աշխատում ենք փոքր խմբերով և ստեղծում ենք անկաշկանդ և տրամադրող միջավայր։ Մենք չենք սիրում միապաղաղություն, և յուրաքանչյուր պարապմունք վերածում ենք իսկական տոնի։ Մենք ճկուն ենք, ընդունում ենք առաջարկներ, առողջ քննադտություն և համագործակցություն։