Անկասկած, բոլոր երեխաները տարբեր են, եւ յուրաքանչյուր երեխա ունի իր սեփական ճանապարհը, այնուամենայնիվ, յուրաքանչյուր տարիքային խումբ ունի զարգացման ընդհանուր միտումներ, այդ միտումներով էլ մենք առաջնորդվում ենք մեր ամենօրյա աշխատանքում:
Յուրաքանչյուր տարիքում անհրաժեշտ է երեխայի առաջ դնել հենց իրեն անհրաժեշտ խնդիրներ և առաջարկել դրանց հաղթահարելու ճանապարհ, միևնույն ժամանակ խրախուսելով երեխային բացահայտելու իր մեջ նոր որակներ, կարողություններ և հմտություններ։ Սա ասելով, նկատի ունենք, որ զարգացնող խմբային աշխատանքում յուրաքանչյուր երեխա կատարում է իր անհատականությանն ու հմտություններին համապատասխան աշխատանք։
ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԵՆ
- նպաստել երեխայի անհատականության համակողմանի զարգացմանը
նպաստել կյանքի հմտությունների եւ դրական արժեքների ձեռք բերմանն ու զարգացմանը: Հասուն տարիքում առողջ, ստեղծագործ եւ լիարժեք կյանքի հիմք դնել, որպեսզի երեխաները առավելագույնս զարգացնեն իրենց ներուժը,
- • Ֆիզիկական բարեկեցությունը առողջությունը եւ սեփական մարմնի ընկալումն ու շարժողության/շարժունակության զարգացումը տարածության մեջ
- Անձնային, սոցիալական եւ հուզակամային զարգացումը
- •ստեղծագործական մտքի եւ գեղագիտական զարգացումը
- խոսքի, հաղորդակցության հմտությունների եւ գրագիտության զարգացում
- ճանաչողական ոլորտի զարգացում
- շրջակա միջավայրի գիտակցում,
- բնագիտական հմտությունների զարգացում,
- մաթեմատիկական մտածողության զարգացում
- նախապատրաստել երեխայի սահուն ադապտացիան նախակրթարանից՝ կյանքի մինի մոդելից դեպի դպրոցի՝ հասուն կյանքի առաջին փուլ
Ինդիգամիի այլընտրանքային կրթական ծրագիրը իրականացվում է այնպես, որ յուրաքանչյուր երեխա այն յուրացնի իր զարգացման տարբեր հնարավորություններով եւ անհատական տեմպով եւ ապահովում է, որ բոլոր երեխաները զարգանան ֆիզիկապես, սոցիալապես, հուզական, բարոյական եւ մտավոր իրենց լիարժեք ներուժով:
Մեր այլընտրանքային կրթական ծրագրերի և մեթոդների հիմքում ընկած են երեխաների իմացական, հարղորդակցման և ինքնակարգավորման կարողությունների, զգայական ընկալումների, շարժողական գործունեության զարգացման անհրաժեշտությունը:
Ուսումնական գործընթացին այսպիսի երեխայակենտրոն մոտեցումը թույլ է տալիս երեխային ինքնաարտահայտվել, պասիվ կրավորականից դառնալ ուսումնական գործընթացի ակտիվ համագործակցողը, ուսուցումը դարձնել խաղային, աննկատ՝ կենդանի և հաճելի։
Նախադպրոցական տարիքի երեխաները իրենց հասակակիցների հետ ձեւավորում են տարբեր սոցիալկան փոխհարաբերություններ և փոխազդեցություններ, որոնք հասու չեն ընտանեկան միջավայրում և հանդիսանում են հասուն կյանքի իրական փախհարաբերությունների կրկնությունը: Նրանք սովորում են սոցիալական վարք եւ ընդունելի վարքագծեր. Հարաբերվելու միջոցով նրանք նաեւ զարգացնում են ուրիշի հույզերի, վարքի, կարծիքի նկատմամբ զգայունություն, էմպատիա և հարգանք, ինչպես նաեւ բարոյական արժեքներ եւ սոցիալական ընդունելի նորմեր և վարքագծեր:
Դրական վստհելի միջավայրում յուրաքանչյուր երեխայի անձը զարգանում է միայն իրեն բնորոշ ձևով՝ մի կողմից ընդգծելով և արժեվորելով նրա անհատականությունը, մյուս կողմից ամրապնդելով նրա հասարակությանը պատկանելության զգացումը:
Տարիներ շարունակ նախադպրոցական կրթության մեջ կարևորվել է այն փաստը, որ երեխան պետք է շատ շուտ սովորի կարդալ, գրել և մաթեմատիկական գործողություններ կարտարել, որ սրանք երեք կարևորագույն հմտություններն են՝ երեխայի հետագա գիտական հաջողությունների ապահովման հարցում։
Երեխաներին շատ ավելի հեշտ է սովորել կարդալ / գրել / հաշվել, երբ նրանք հոգեբանորեն և հուզականորեն պատրաստ և զարգացած են, երբ զարգացած են նրանց բարձրագույն իմացական ոլորտի բոլոր բաղադրիչները, ինչպես նաև հուզական ինտելեկտը։
Սա նշանակում է, որ երեխան հնարավորինս լիարժեք ապրի իր մանկությունը, և անցնի ուսումնական բոլոր փուլերը երեխայակենտրոն, հաճելի և խաղային միջավայրում, որտեղ կզարգանա հավասարապես երեխայի անձի բոլոր կողմերը:
Սա է այլընտրանքային զարգացնող կրթության էությունը, որը, ի վերջո, նրանց կտանի դեպի իրական հաջողություն ապագայում։
Սկսած վաղ սոցիալիզացիայից և նոր միջավայրում ադապտացիայից մինչև դպրոցին պատրաստվելը երեխաներն անցնում են մեզ մոտ խաղային ուսուցման, ստեղծագործական պոտենցիալի զարգացման և ճանաչողական ոլորտի զարգացման անհատական ճանապարհ։