1-3 տարեկաններ

👦👧 Խումբը 1-3 տարեկան երեխաների համար է, ովքեր առաջին անգամ են պատրաստվում մայրիկներից բաժանվել և նոր միջավայրի հարմարվել : 👩‍🏫🧩🎨🧠 Մեր մասնագետների առաջնային նպատակն է օգնել երեխաներին հաղթահարել անհանգստությունը, որն առաջանում է պարտեզ հաճախելու սկզբնական փուլում:Այս տարիքային խմբում կարևորում ենք հետևյալ հիմնախնդիրների  ձևավորումն ու ամրապնդումը․Հուզական բարենպաստ վիճակը և հուզական կապը հարազատների՝ խնամակալների հետԱշխարհի հանդեպ վստահությունըԱնհատականության զարգացումըՕրվա ռեժիմի կազմակերպումըՃիշտ սնունդՀիգիենայի մշակույթի հմտությունների ձևավորումՄարմնաշարժողական պարապմունքներ և շարժողական խաղերՄանր մոտորիկայի զարգացումԶգայական ընկալումների զարգացումՍտեղծագործական հմտությունների զարգացում կրտսեր խմբի հիմանական նպատակներն են՝- վաղ սոցիալիզացիա – շփման և հաղորդակցման հմտությունների ձեւավորում եւ զարգացում,- ֆիզիկական հմտությունների եւ ունակությունների ներդաշնակ զարգացում – ակտիվ խաղեր- մանր մոտորիկան զարգացնող բազմա Read more

Քանի՞ երեխա կա խմբում

Մեր բոլոր խմբերում ընդգրկված են առավելագույնը 15 երեխա: Մանկապարտեզի խմբերում աշխատում են մեկ խմբավար և մեկ օգնական միաժամանակ, ինչպես նաև մեկ շրջիկ օգնական։

Ի՞նչ սնունդ է տրամադրվում

Ճաշացանկը մշակված է բժշկի և սննդաբանի կողմից և հաշվարկած է համապատասխան կալորաժն ու երեխաների համար անհրաժեշտ բոլոր վիտամիններն ու հանքային նյութերը։ Օգտագործվում է միայն թարմ մթերք, որ ստանում ենք վստահելի մատակարարներից։ Մեզ մոտ ընդհանրապես չի օգտագործվում սփրեդ, մարգարին, խտացրած կաթ, վաֆլի, թխվածքաբլիթ, երշիկեղեն, գործարանային հյութեր և այլ անառողջ և վտանգավոր ծագման սնունդ։ Մեր սաների ծննդյան տորթերը նույնպես թխվում են տեղում։
Ի դեպ հատուկ սարքով ստուգում ենք բանջարեղենի և մրգի մեջ նիտրատների և պեստիցիդների թույլատրելի չափը և օգտագործում ֆիլտրացված ջուր։

Ունե՞ք տրանսպորտային փոխադրում

Այո, այս պահին միայն Բարեկամության մետրոյի կանգառից մինչև մեր կենտրոն և հակառակ ուղղությամբ։

Մեր առավելությունները

Որո՞նք են Ինդիգամիի առավելությունները

Մեր կենտրոնն ունի բոլոր անհրաժեշտ պայմանները երեխաների օրը հագեցած և բովանդակալից դարձնելու համար: Մենք աշխատում ենք լուսավոր, հարմարավետ և ընդարձակ շենքում, որն ունի պտղատու այգի, ինչպես նաև ընդարձակ բակ, մեծ մարզադահլիճ, սենսորային սենյակ:Շենքի տարածքը տեսահսկվում է, իսկ սենյակները հագեցված են բակտերիցիդ լամպերով, որոնց շնորհիվ մինիմումի է հասնում միկրոբների, վիրուսի կամ ինֆեկցիայի հավանականությունը: Մեզ մոտ աշխատում է արհեստավարժ և նվիրված թիմ, որ յուրաքանչյուր երեխային ցուցաբերում է անհատական մոտեցում, կիրառվում են ուսումնական լավագույն մեթոդներ, պարապմունքներն անցկացվում են հարմարավետ դասասենյակներում բարձրորակ պարագաներով և ժամանակակից մեթոդներով: Աշխատում ենք փոքր խմբերով և ստեղծում ենք անկաշկանդ և տրամադրող միջավայր։ Մենք չենք սիրում միապաղաղություն, և յուրաքանչյուր պարապմունք վերածում ենք իսկական տոնի։ Մենք ճկուն ենք, ընդունում ենք առաջարկներ, առողջ քննադտություն և համագործակցություն։