🦄👦👧 Սիրելի ՛ ծնողներ, եթե ցանկանում եք, որ ձեր երեխան լինի ինքնուրույն և շփվող, բազմակողմանի և ներդաշնակ զարգացած, ապա ԻնդիգԱՄԻն հենց Ձեզ համար է 🦄 Ինդիգամին խնամքի և զարգացման կենտրոն է, որտեղ ամեն օր տոն է՝ լի նոր բացահայտումներով։ 👦👧 Մենք առաջարկում ենք հաճախման երկու տարբերակ՝ լրիվ օր և կես օր։👦👧 Ինդիգամիում երեխաների հետ աշխատանքային մեթոդները բազմազան են ևյուրաքանյուր տարիքային խմբին համապատասխան ընտրված։👩🏫 Ինդիգամիի այլընտրանքային կրթական ծրագիրը իրականացվում է այնպես, որ յուրաքանչյուր երեխա այն յուրացնի իր զարգացման տարբեր հնարավորություններով եւ անհատական տեմպով եւ ապահովում է, որ բոլոր երեխաները զարգանան ֆիզիկապես, սոցիալապես, հուզական, բարոյական եւ մտավոր իրենց լիարժեք ներուժով.👦👧 Ուսումնական գործընթացին այսպիսի երեխայակենտրոն մոտեցումը թույլ է տալիս երեխային ինքնաարտահայտվել, պասիվ կրավորականից դառնալ ուսումնական գործընթացի ակտիվ համագործակցողը, ուսուցու Read more
Մեր կենտրոնն ունի բոլոր անհրաժեշտ պայմանները երեխաների օրը հագեցած և բովանդակալից դարձնելու համար: Մենք աշխատում ենք լուսավոր, հարմարավետ և ընդարձակ շենքում, որն ունի պտղատու այգի, ինչպես նաև ընդարձակ բակ, մեծ մարզադահլիճ, սենսորային սենյակ:Շենքի տարածքը տեսահսկվում է, իսկ սենյակները հագեցված են բակտերիցիդ լամպերով, որոնց շնորհիվ մինիմումի է հասնում միկրոբների, վիրուսի կամ ինֆեկցիայի հավանականությունը: Մեզ մոտ աշխատում է արհեստավարժ և նվիրված թիմ, որ յուրաքանչյուր երեխային ցուցաբերում է անհատական մոտեցում, կիրառվում են ուսումնական լավագույն մեթոդներ, պարապմունքներն անցկացվում են հարմարավետ դասասենյակներում բարձրորակ պարագաներով և ժամանակակից մեթոդներով: Աշխատում ենք փոքր խմբերով և ստեղծում ենք անկաշկանդ և տրամադրող միջավայր։ Մենք չենք սիրում միապաղաղություն, և յուրաքանչյուր պարապմունք վերածում ենք իսկական տոնի։ Մենք ճկուն ենք, ընդունում ենք առաջարկներ, առողջ քննադտություն և համագործակցություն։