Ինդիգամի զարգացման կենտրոնի Ամառային դպրոցը գործում է քաղաքային ճամբար ֆորմատով:
Ամառային դպրոցի ծրագիրը հիմնված է երեխաների գիտելիքը զարգացնելու և ամրապնդելու, ինչպես նաեւ նրանց բազմաբովանդակ առօրյան ապահովելու և շփման հմտությունները զարգացնելու անհրաժեշտության վրա:
Մեր ամառային դպրոցի հիմնական ծրագրի մասն են կազմում հետեւյալ բաժինները՝փոքրիկ ֆիլմերի և պրոեկտների շուրջ խմբային աշխատանքՆկարչություն, ոչ ավանդական տեխնիկաներկավագործությունուլունքագործություն, կվիլինգշախմատ,ՏիկնիկագործությունԱբակուս մտավոր թվաբանությունբնագիտական ակումբ/ գիտափորձեր/բնագիտության գաղտնիքներբակային ու թիմային խաղերկառատեմեր մշտական արշավները դեպի բնական արգելանոց և ոչ միայն
Ինչպես միշտ, մեծ ուշադրություն ենք դարձնում դպրոցական հանձնարարությունների կատարմանը: Առանձնահատուկ կարևորում ենք ընթերցանությունը և գրավոր խոսքի զարգացումը, մաթեմատիկան զուգակցում ենք տրամաբանական խնդիրներով։
Ծրագրում ներառված են նաև հանդիպումներ հետաքրքիր հյուրերի հետ, այցեր դեպի տարբեր արտադրամասեր, թանգարաններում և գրադարաններում կրթակա
Read more
Մեր կենտրոնն ունի բոլոր անհրաժեշտ պայմանները երեխաների օրը հագեցած և բովանդակալից դարձնելու համար: Մենք աշխատում ենք լուսավոր, հարմարավետ և ընդարձակ շենքում, որն ունի պտղատու այգի, ինչպես նաև ընդարձակ բակ, մեծ մարզադահլիճ, սենսորային սենյակ:Շենքի տարածքը տեսահսկվում է, իսկ սենյակները հագեցված են բակտերիցիդ լամպերով, որոնց շնորհիվ մինիմումի է հասնում միկրոբների, վիրուսի կամ ինֆեկցիայի հավանականությունը: Մեզ մոտ աշխատում է արհեստավարժ և նվիրված թիմ, որ յուրաքանչյուր երեխային ցուցաբերում է անհատական մոտեցում, կիրառվում են ուսումնական լավագույն մեթոդներ, պարապմունքներն անցկացվում են հարմարավետ դասասենյակներում բարձրորակ պարագաներով և ժամանակակից մեթոդներով: Աշխատում ենք փոքր խմբերով և ստեղծում ենք անկաշկանդ և տրամադրող միջավայր։ Մենք չենք սիրում միապաղաղություն, և յուրաքանչյուր պարապմունք վերածում ենք իսկական տոնի։ Մենք ճկուն ենք, ընդունում ենք առաջարկներ, առողջ քննադտություն և համագործակցություն։