Ավագ նախադպրոցական երեխաների հետ տարվող աշխատանքում շեշտը դրվում է իմացական / ընկալում, ուշադրություն, մտածողություն, հիշողություն, երևակայություն/ և հուզական գործընթացների, ինտելեկտուալ որակների, անձնային հատկությունների զարգացմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև բացահայտում և զարգացնում ենք երեխաների ստեղծագործական ներուժը : 5-6 տարեկան երեխաների ավագ նախադպրոցական խմբում առավել խրախուսում և զարգացնում ենք ինքնուրույնությունը, հասակակիցների հետ ներդաշնակ համագործակցությունը, նոր միջավայրում հարմարվելու հմտությունները:Զարգացնում ենք. խոշոր եւ մանր մոտորիկան,տրամաբանությունը, հիշողությունը, ուշադրությունը,երեւակայությունը, մտածողությունը եւ խոսքը:Սովորում են.հաշվել,ճանաչել տառերը,նախապատրաստում են ձեռքը վարժ գրելուն,Ինչպես նաեւ.ձեռարվեստ եւ ստեղծագործական աշխատանք,ճիշտ վարվելաձեւեր,երաժշտություն,վարվեցողության կանոններռուսերենի և անգլերենի ուսուցումծանոթություն շրջակա միջավայրին,արտ-թերապիա/հոգեբանի ժամ, լոգոպեդական պարապմունք:
Մեր կենտրոնն ունի բոլոր անհրաժեշտ պայմանները երեխաների օրը հագեցած և բովանդակալից դարձնելու համար: Մենք աշխատում ենք լուսավոր, հարմարավետ և ընդարձակ շենքում, որն ունի պտղատու այգի, ինչպես նաև ընդարձակ բակ, մեծ մարզադահլիճ, սենսորային սենյակ:Շենքի տարածքը տեսահսկվում է, իսկ սենյակները հագեցված են բակտերիցիդ լամպերով, որոնց շնորհիվ մինիմումի է հասնում միկրոբների, վիրուսի կամ ինֆեկցիայի հավանականությունը: Մեզ մոտ աշխատում է արհեստավարժ և նվիրված թիմ, որ յուրաքանչյուր երեխային ցուցաբերում է անհատական մոտեցում, կիրառվում են ուսումնական լավագույն մեթոդներ, պարապմունքներն անցկացվում են հարմարավետ դասասենյակներում բարձրորակ պարագաներով և ժամանակակից մեթոդներով: Աշխատում ենք փոքր խմբերով և ստեղծում ենք անկաշկանդ և տրամադրող միջավայր։ Մենք չենք սիրում միապաղաղություն, և յուրաքանչյուր պարապմունք վերածում ենք իսկական տոնի։ Մենք ճկուն ենք, ընդունում ենք առաջարկներ, առողջ քննադտություն և համագործակցություն։