4-5 տարեկան երեխաների խմբում կարևորում ենք երեխաների ոչ միայն խմբի ներսում, այլ նաև մյուս խմբի երեխաների հետ ակտիվ շփումը: Այս խմբի նպատակներից է երեխաներին ինքնուրույն գործունեության ուղղորդելը, սովորեցնել հասարակության մեջ վարքի հիմնական կանոներն ու հմտությունները, երեխաները պետք է կարողանան ուշադրություն դարձնել շրջապատող աշխարհում կատարվող երևույթներին ու դրանց փոփոխություններին: Այս տարիքում մեր երեխաներն իրենց առաջին խմբային այցն են կատարում մշակութային օջախներ՝ թատրոն և թանգարան:Այս տարիքային խմբում երեխաները սովորում են.ձեռարվեստ եւ ստեղծագործական աշխատանք,թվաճանաչություն, պատկերացում հաշվի մասինճիշտ վարվելաձեւեր,երաժշտություն,ռուսերենի և անգլերենի ուսուցումծանոթություն շրջակա միջավայրին,արտ-թերապիա/հոգեբանի ժամ,լոգոպեդական պարապմունք: Զարգացնում ենք. խոշոր մոտորիկան և մարմնաշարժողականությունը,նուրբ շարժողականությունըտրամաբանությունը, հիշողությունը, ուշադրությունը,երեւակայությունը, մտածողությունը եւ խոսքըզգայական ընկալումը և զգայարանների զարգացումը:
Մեր կենտրոնն ունի բոլոր անհրաժեշտ պայմանները երեխաների օրը հագեցած և բովանդակալից դարձնելու համար: Մենք աշխատում ենք լուսավոր, հարմարավետ և ընդարձակ շենքում, որն ունի պտղատու այգի, ինչպես նաև ընդարձակ բակ, մեծ մարզադահլիճ, սենսորային սենյակ:Շենքի տարածքը տեսահսկվում է, իսկ սենյակները հագեցված են բակտերիցիդ լամպերով, որոնց շնորհիվ մինիմումի է հասնում միկրոբների, վիրուսի կամ ինֆեկցիայի հավանականությունը: Մեզ մոտ աշխատում է արհեստավարժ և նվիրված թիմ, որ յուրաքանչյուր երեխային ցուցաբերում է անհատական մոտեցում, կիրառվում են ուսումնական լավագույն մեթոդներ, պարապմունքներն անցկացվում են հարմարավետ դասասենյակներում բարձրորակ պարագաներով և ժամանակակից մեթոդներով: Աշխատում ենք փոքր խմբերով և ստեղծում ենք անկաշկանդ և տրամադրող միջավայր։ Մենք չենք սիրում միապաղաղություն, և յուրաքանչյուր պարապմունք վերածում ենք իսկական տոնի։ Մենք ճկուն ենք, ընդունում ենք առաջարկներ, առողջ քննադտություն և համագործակցություն։