Ինդիգամիում մենք հավատում ենք, որ խաղային միջավայրում սովորելը երջանիկ մանկության բանալին է: Մեր ժամանցային միջոցառումները նախատեսված են յուրաքանչյուր երեխայի մեջ հետաքրքրասիրություն, ստեղծագործականություն, ծիծաղ, ամեն օր վերադառնալու ցանկություն առաջացնելու համար:
🎨 Ստեղծագործական արվեստ. նկարչությունից և ծեփկերտումից մինչև դրամատիկ խաղ, մեր տղանդավոր ստեղծագործողները բացահայտում են իրենց շրջապատող աշխարհը և արտահայտում զգացողությունները արվեստի տարբեր ձևերի միջոցով:
🧩 Զարգացնող խաղեր. Սովորելը հեշտ է և զվարճալի մեզ հետ, Ինդիգամիում կիրառվող հեղինակային կրթական խաղերն այն դարձնում են հետաքրքիր: Մենք ներառում ենք ինտերակտիվ խաղեր, որոնք խթանում են ճանաչողական զարգացումը այլ հմտություններ:
🎵 Երաժշտություն և պարաշարժում. երեխաները սիրում են անդադար շարժվել և շրջապատված լինել երաժշտությամբ: Միայն որակյալ և տարիքին համապատասխան երաժտական շարժողական գործունեությունը ներառում է երգ, պար, երաժշտական գործիքներ նվագելը, ռիթմի և մեղեդու հանդեպ սերը խթանելը:
🌿 Բացօթյա փորձառություններ. բնությունը մեր խաղահրապարակն է: Բացօթյա գործունեությունը խրախուսում է ֆիզիկական պատրաստվածությունը, ավելի խորը կապը մեզ շրջապատող աշխարհի հետ: Երեխաները մշտական կապի մեջ են բնության հետ, խնամում են Ինդիգամիի կրիաներին, ձկներին, ճագարին։
📚 Հեքիաթի աշխարհում. մենք երևակայության դռները բացում ենք հեքիաթասացության և տարիքին համապատասխան գրքերի լայն ընտրանիի միջոցով՝ սերմանելով ընթերցանության հանդեպ ողջ կյանքի սերը:
🤹 Հատուկ հյուրեր. տիկնիկային ներկայացումներից մինչև համայնքի անդամների և տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների այցելություններ՝ մենք իրական աշխարհը մոտեցնում ենք մեր փոքրիկներին հատուկ հյուրերի միջոցով:
Ամեն օրը զվարճանալու և սովորելու հնարավորություն է Ինդիգամիում: Մեր ժամանցային միջոցառումները, որոնք մեր կրթական ծրագրի անբաժան մասն են՝ մտածված են լրացնելու մեր կրթական ծրագիրը՝ ապահովելով, որ յուրաքանչյուր երեխայի վաղ տարիները լցված լինեն ծիծաղով, զարմանքով և իմաստալից փորձառություններով: