Տաթևիկ Մանուկյան

Տաթևիկ Մանուկյանն ավարտելով Մ․ Հերացու անվան ՊԲՀ մանկաբուժության ֆակուլտետը, որպես կյանքի անբաժան մաս է ընկալել իր մասնագիտությունն ու նվիրումով և սիրով վերաբերվել իր ընտրած ուղուն։ 2017թ-ից միացել է մեր թիմին և իր հոգատարությամբ, սիրով և ուշադրությամբ շրջապատել թե՛ սաներին, և թե՛ անձնակազմին։ Ըստ նրա երեխայի առողջության պահպանումն ու անվտանգության ապահովումն իր ամենակարևոր առաքելություններից են։

Համագործակցություններ

Համագործակցու՞մ եք արդյոք ծնողների հետ

Մեր մասնագիտական թիմի առջև դրված խնդիրների շարքում առաջնային կարևորություն է ներկայացնում ծնողների հետ աշխատանքը, որը ենթադրում է համագործակցության մի քանի ուղղություն.

1․ Դասախոսությունների և սեմինարների շարք երեխային վերաբերող թեմաներով. թեմաներն ընտրվում են երկու սկզբունքով՝ ծնողների կողմից առաջարկած և մասնագետների կողմից առաջարկած 2․ Շտկիչ – հոգեբանի խորհրդատվություն 3․ Հասարակական – կազմակերպում ենք միասին արտագնա միջոցառումներ, որտեղ երեխաների կարողությունները և ծնողի հետ կապը նորովի է բացահայտվում և ամրապնդվում