Արմինեն մեր թիմին միացել է 2015 թվականին և մինչ օրս պատրաստում է համեղ և առողջարար սնունդ թե՛ սաների, թե՛ անձնակազմի համար։ Մինչ այդ համագործակցել է տարբեր հասարակական կազմակերպությունների հետ՝ որպես կամավոր։
Մեր մասնագիտական թիմի առջև դրված խնդիրների շարքում առաջնային կարևորություն է ներկայացնում ծնողների հետ աշխատանքը, որը ենթադրում է համագործակցության մի քանի ուղղություն.
1․ Դասախոսությունների և սեմինարների շարք երեխային վերաբերող թեմաներով. թեմաներն ընտրվում են երկու սկզբունքով՝ ծնողների կողմից առաջարկած և մասնագետների կողմից առաջարկած 2․ Շտկիչ – հոգեբանի խորհրդատվություն 3․ Հասարակական – կազմակերպում ենք միասին արտագնա միջոցառումներ, որտեղ երեխաների կարողությունները և ծնողի հետ կապը նորովի է բացահայտվում և ամրապնդվում