Նելլի Խաչատրյան

Մասնագիտությամբ հոգեբան, մանկավարժ։ Նելլին 2010ին հիմնել է ԱՄԻ Ակումբը որպես 2-12տարեկան երեխաների ստեղծագործական, վաղ զարգացման և օգտակար ժամանցի կենտրոն, զուգահեռաբար դասավանդելով անգլերեն և հոգեբանություն այլ կրթական հաստատություններում և բուհերում։  Տարիների ընթացքում իր կուտակած փորձն ու գիտելիքներն իրենց արտացոլումն են գտել կենտրոնի ստեղծած և առաջարկած հեղինակային ծրագրերի մեջ։ Վաղ տարիքի կրթության վերապատրաստում է անցել Ավստրալիայի Գոուրի- Վիկտորիյա նակախրթարանների ցանցում։ Հաջորդ մասնագիտական վերապատրաստումը՝ Կանադայի Բրիթիշ Քլամբիա համալսարանի հոգեբանության դասընթացներն էին, իսկ բոլորովին վերջերս նա ստացավ Արիզոնայի Պետական համալսարանի TESOL հավաստագիր։ Նելլիին հաջողվել է իր շուրջը համախմբել մասնագետների մի յուրահատուկ փունջ, գլխավոր նպատակ դնելով հարմարեցնել մեր հասարակության կարիքներին համաշխարհային լավագույն փորձը հոգեբանության և վաղ տարիքի կրթության բնագավառում, ապահովել երեխաների բնականոն զարգացումն այնպիսի վստահելի մթնոլորտում, որտեղ երեխաներն իրենց ապահով, հարմարավետ ու սիրված կզգան։ Վաղ տարիքիի կրթության առաքելություններից մեկը համարում է երեխաների բնականոն զարգացման ընթացքը արվեստի, զգայական ինտելեկտի, իմացական գործընթացների և նրանց ինքնուրույնության զարգացման հետ զուգորդումը։

Համագործակցություններ

Համագործակցու՞մ եք արդյոք ծնողների հետ

Մեր մասնագիտական թիմի առջև դրված խնդիրների շարքում առաջնային կարևորություն է ներկայացնում ծնողների հետ աշխատանքը, որը ենթադրում է համագործակցության մի քանի ուղղություն.

1․ Դասախոսությունների և սեմինարների շարք երեխային վերաբերող թեմաներով. թեմաներն ընտրվում են երկու սկզբունքով՝ ծնողների կողմից առաջարկած և մասնագետների կողմից առաջարկած 2․ Շտկիչ – հոգեբանի խորհրդատվություն 3․ Հասարակական – կազմակերպում ենք միասին արտագնա միջոցառումներ, որտեղ երեխաների կարողությունները և ծնողի հետ կապը նորովի է բացահայտվում և ամրապնդվում