Դիանա Աբրահամյանը ադապտիվ ֆիզկուլտուրայի մասնագետ է։ Ակտիվ և առողջ ապրելակերպի ջատագով Դիանան մասնագիտացած է նեյրոբիկ խաղերում։ Դիանան մշտապես ստեղծում և համադրում է ներառական և զվարճալի այնպիսի խաղեր ու պարապմունքներ, որոնք օգնում են բոլոր ունակությունների տեր երեխաներին զարգանալ հավասարապես: Դիանայի ստեղծած նեյրոբիկ խաղերի թույլ է տալիս երեխաներին բացահայտել խոշոր և մանր մկանների շարժման ուրախությունն ու ճանաչողական կարողությունները միժամանակ:
Մեր մասնագիտական թիմի առջև դրված խնդիրների շարքում առաջնային կարևորություն է ներկայացնում ծնողների հետ աշխատանքը, որը ենթադրում է համագործակցության մի քանի ուղղություն.
1․ Դասախոսությունների և սեմինարների շարք երեխային վերաբերող թեմաներով. թեմաներն ընտրվում են երկու սկզբունքով՝ ծնողների կողմից առաջարկած և մասնագետների կողմից առաջարկած 2․ Շտկիչ – հոգեբանի խորհրդատվություն 3․ Հասարակական – կազմակերպում ենք միասին արտագնա միջոցառումներ, որտեղ երեխաների կարողությունները և ծնողի հետ կապը նորովի է բացահայտվում և ամրապնդվում