Մերի Գրիգորյան

Մերի Գրիգորյանը աննկատ հետևում է, որ ամեն ինչ հարթ ընթանա կուլիսների հետևում՝ կազմակերպում է միջոցառումները, տեղեկացնում է ծնողական համայնքին բոլոր իրադարձությունների և փոփոխությունների մասին, օգնում է թիմին կազմակերպելու մեթոդական աշխատանքը: Նրա մշտական ժպիտը, կազմակերպչական ունակություններն ու նվիրվածությունը ապահովում են առօրյա աշխատանքների սահուն ընթացքը: Եթե ունեք հարցեր կամ օգնության կարիք ունեք, Մերին այստեղ է օգնելու բոլորին:
 

Համագործակցություններ

Համագործակցու՞մ եք արդյոք ծնողների հետ

Մեր մասնագիտական թիմի առջև դրված խնդիրների շարքում առաջնային կարևորություն է ներկայացնում ծնողների հետ աշխատանքը, որը ենթադրում է համագործակցության մի քանի ուղղություն.

1․ Դասախոսությունների և սեմինարների շարք երեխային վերաբերող թեմաներով. թեմաներն ընտրվում են երկու սկզբունքով՝ ծնողների կողմից առաջարկած և մասնագետների կողմից առաջարկած 2․ Շտկիչ – հոգեբանի խորհրդատվություն 3․ Հասարակական – կազմակերպում ենք միասին արտագնա միջոցառումներ, որտեղ երեխաների կարողությունները և ծնողի հետ կապը նորովի է բացահայտվում և ամրապնդվում