Իրինա Փահլևանյան

Մասնագիտությամբ միջազգայնագետ Իրինան 2014թ․ հիմնել էր «Ինդիգո» երեխաների զարգացման կենտրոնը, որը նոր խոսք հաղորդեց այս ոլորտում իր նորարար մոտեցմամբ և հետաքրքիր միջոցառումներով, այդ թվում 2016թ․ Երևանում կազմակերպված «Կոալա» մոր և մանկան առաջին  փառատոնը, որ երկու օր շարունակ մի հարկի տակ հավաքեց երեխաների հարցերով զբաղվող մի քանի միջազգային կառույցների, տարբեր մասնագետների և ծնողների։ Մինչ այս կենտրոնի հիմնումը Իրինան աշխատել է միջազգային զարգացման ծրագրերում, ղեկավարել մի քանի նախագծեր և մասնագիտացել Ֆոնդհայթայթման բնագավառում՝ որպես փորձագետ և խորհրդատու: Լինելով երեք երեխաների մայր` ուսումնասիրել է վաղ զարգացման ու կրթության տարբեր մեթոդներ, մասնակցել մի շարք դասընթացների և ուսուցողական այցերի արտերկրում: Սիրում է երեխաներին և կարևորում որակյալ կրթությունը և սոցիալական պատասխանատվությունը բիզնեսում։ 

2020 թվականից՝ Ինիդգո և ԱՄԻ կենտրոնների միավորումից ի վեր, հանդիսանում է Ինդիգամի կենտրոնի տնօրեն Նելլի Խաչատրյանի հետ համատեղ։ 

Համագործակցություններ

Համագործակցու՞մ եք արդյոք ծնողների հետ

Մեր մասնագիտական թիմի առջև դրված խնդիրների շարքում առաջնային կարևորություն է ներկայացնում ծնողների հետ աշխատանքը, որը ենթադրում է համագործակցության մի քանի ուղղություն.

1․ Դասախոսությունների և սեմինարների շարք երեխային վերաբերող թեմաներով. թեմաներն ընտրվում են երկու սկզբունքով՝ ծնողների կողմից առաջարկած և մասնագետների կողմից առաջարկած 2․ Շտկիչ – հոգեբանի խորհրդատվություն 3․ Հասարակական – կազմակերպում ենք միասին արտագնա միջոցառումներ, որտեղ երեխաների կարողությունները և ծնողի հետ կապը նորովի է բացահայտվում և ամրապնդվում