Արմինե Գևորգյանը կրտսեր առաջին խմբի մեղմ ու քնքուշ խմբավարն է։ Սիրում է աշխատել պարզ ու մաքուր փոքրիկ էակների հետ ու փոքրանալ նրանց հետ՝ նորովի բացահայտելով նրանց աշխարհը։ Չի սիրում "չեմ կարող" արտահայտությունը և ջանում է վստահեցնել փոքրիկներին, որ նրանք ամեն ինչ կարող են։ Տարիների փորձառությամբ նա ստեղծում է սիրով ու ջերմությամբ լի միջավայր, որտեղ փոքրիկները զարգանում են խաղալով: Արմինեի և գործընկերների ստեղծած կախարդական աշխարհում երեխաների ամեն օրը լի է նոր հրաշքների բացահայտմամբ։
Մեր մասնագիտական թիմի առջև դրված խնդիրների շարքում առաջնային կարևորություն է ներկայացնում ծնողների հետ աշխատանքը, որը ենթադրում է համագործակցության մի քանի ուղղություն.
1․ Դասախոսությունների և սեմինարների շարք երեխային վերաբերող թեմաներով. թեմաներն ընտրվում են երկու սկզբունքով՝ ծնողների կողմից առաջարկած և մասնագետների կողմից առաջարկած 2․ Շտկիչ – հոգեբանի խորհրդատվություն 3․ Հասարակական – կազմակերպում ենք միասին արտագնա միջոցառումներ, որտեղ երեխաների կարողությունները և ծնողի հետ կապը նորովի է բացահայտվում և ամրապնդվում