Նելլի Մուրադյանը մեր թիմին միացել է 2013 թվականին։ Ավարտել է Խ . Աբովյանի անվան ՀՊՄՀ -ը : Նա ուսումնական գործընթացում կարևորում է ուսուցման բազմազանությունը և երեխայի ինքնուրույնությունը: Նելլին դասավանդում է նաև անգլերեն, կիրառելով միջազգային ուսումնական մեթոդների համալիր խումբ։ Մասնակցել է բազմաթիվ վերապատրաստումների ապահովելով սեփական կրթության շարունակականությունը։ Աշխատանքում նրա կարգախոսն է . «Սովորում ենք խաղալով , խաղում ենք սովորելով»:
Մեր մասնագիտական թիմի առջև դրված խնդիրների շարքում առաջնային կարևորություն է ներկայացնում ծնողների հետ աշխատանքը, որը ենթադրում է համագործակցության մի քանի ուղղություն.
1․ Դասախոսությունների և սեմինարների շարք երեխային վերաբերող թեմաներով. թեմաներն ընտրվում են երկու սկզբունքով՝ ծնողների կողմից առաջարկած և մասնագետների կողմից առաջարկած 2․ Շտկիչ – հոգեբանի խորհրդատվություն 3․ Հասարակական – կազմակերպում ենք միասին արտագնա միջոցառումներ, որտեղ երեխաների կարողությունները և ծնողի հետ կապը նորովի է բացահայտվում և ամրապնդվում