Մադոննա Դուբսկայա

Մադոննա Դուբսկայան բազմատաղանդ մասնագետ է՝ լոգոպեդ, հոգեբան, ով աշխատում է նաև կրտսեր երկրորդ խմբում որպես խմբավար ։  Վերջինս ստանալով հոգեբանության մագիստրոսի կոչումը, Մադոննան միավորում է լոգոպեդի իր որակավորումը հոգեբանության մեջ ձեռք բերած իր նոր հմտությունների հետ՝ ստեղծելով վաղ մանկության զարգացման ամբողջական մոտեցում և հարստացնելով մեր կրթական միջավայրը:: Որպես խմբավար Մադոննան կարողացել է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ երեխաները ոչ միայն առաջադիմում են իմացական, այլև նաև սոցիալ-հուզական ոլորտում: Հոգեբանության նրա  գիտելիքները  խորացնում է իր ուսուցման մեթոդները՝ ապահովելով, որ յուրաքանչյուր երեխայի եզակի կարիքները բավարարվեն:

Համագործակցություններ

Համագործակցու՞մ եք արդյոք ծնողների հետ

Մեր մասնագիտական թիմի առջև դրված խնդիրների շարքում առաջնային կարևորություն է ներկայացնում ծնողների հետ աշխատանքը, որը ենթադրում է համագործակցության մի քանի ուղղություն.

1․ Դասախոսությունների և սեմինարների շարք երեխային վերաբերող թեմաներով. թեմաներն ընտրվում են երկու սկզբունքով՝ ծնողների կողմից առաջարկած և մասնագետների կողմից առաջարկած 2․ Շտկիչ – հոգեբանի խորհրդատվություն 3․ Հասարակական – կազմակերպում ենք միասին արտագնա միջոցառումներ, որտեղ երեխաների կարողությունները և ծնողի հետ կապը նորովի է բացահայտվում և ամրապնդվում