Բլոգ

Խորհուրդներ լոգոպեդից

Երեխայի ծնունդը բոլորիս համար երկար սպասված և հեքիաթային իրադարձություն է: Երեխաների հետ մենք կապում ենք կյանքի ամենալուսավոր հույսերը և երազանքները:Նրանց խնամքը մեծ պատասխանատվություն,սեր,ջանքեր և ժամանակ է պահանջում և որքան տեղեկացված լինենք մեր հրաշքների  խոսքի և մյուս բարձրագույն հոգեկան գործընթացների բնականոն զարգացման փուլերից ,այնքան ավելի երջանիկ  ու անհոգ կլինենք միասին:                                                                                                                                                                              Խոսքը երեխայի զարգացման գործընթացի հզոր գործոններից մեկն է,որի շնորհիվ երեխան փորձում է շփվել,արտահայտում է մտքեր,ցանկություններ:Մտածողության զարգացումը նույնպես սերտ կապված է խոսքի զարգացման հետ:

            Յուրաքանչյուրս պետք է իմանանք երեխայի խոսքի զարգացման հաջորդական փուլերը`

  • 1ամսականում   երեխայի լացից կարելի է  կռահել նրա ցանկությունները:
  • 2ամսականում երեխայի հաղորդակցումը իրականացվում է հայացքի,ժեստերի օգնությամբ,որից հետո երեխան սկսում է ժպտալ,թափահարել ձեռքերով:
  • 3-4 ամսականում ձևավորվում է ուշադրությունը շրջապատողների խոսքի նկատմամբ:Երեխան ճանաչում է մոր ձայնը,սկսում է գղգղանքային փուլը,որը տևում է մոտավորապես մինչև 6 ամսականը,որից հետո այն աստիճանաբար փոխակերպվում է թոթվանքի:
  • 7ամսականում երեխան անընդմեջ  արտաբերում է վանկային շարքեր,երեխան կարող է ժամերով թոթովել.այդ ժամանակ է ,որ երեխայի թոթովանքը շրջապատի կողմից ակտիվ աջակցության  կարիք ունի :
  • 8-9 ամսականում արագորեն զարգանում է խոսքի հասկացումը:
  • 9-10ամսականում նորմալ զարգացում ունեցող երեխաների մոտ սկսում են ձևավորվել կայուն հնչյունային ռեակցիաներ:Արտաբերում են մամա,պապա,տատի:
  • 10-11 ամսականում բոլոր այն հնչունները,որոնք երեխան արտաբերում էր թոթովանքի ժամանակ ,կորում են:Որպեսզի երեխան խոսի,նա պետք է նորից տիրապետի այդ հնչյուններին:Երեխան խոսքային հնչյուններին տիրապետում է 2 անգամ`առաջին անգամ`թոթովանքի ժամանակ,երկրորդ անգամ`բուն խոսքի ձևավորման ժամանակ:
  • Բառերը ձևավորվում են և արտաբերվում են երեխայի կյանքի առաջին տարվա վերջում կամ երկրորդ տարվա սկզբում:
  • 3տարեկանում զարգանում է երեխայի կապակցված խոսքը:
  • 4տարեկանում երեխայի խոսքը արդեն ներառում է նախադասություններ` կազմված 5-6 բառից:
  • 5 տարեկանում օգտագործում է հոմանիշներ,հականիշներ,ունենում է ձևավորված առօրյա-կենցաղային բառապաշար:
  • 5-6 տարեկանում երեխայի խոսքը հիշեցնում է կարճ պատմվածք:
  • 6-7 տարեկանը երեխայի գրավոր խոսքի զարգացման փուլն է:

            Սիրելի ծնողներ,եթե նկատում եք երեխայի  խոսքի բնականոն զարգացման ընթացքից որոշակի շեղումներ,ապա կարող եք դիմել լոգոպեդին:

Մեր կողմից իրականացվող լոգոպեդական պարապմունքների ընթացքում հարստացնում ենք բառապաշարը,մանր մոտորիկան:Խոսքի զարգացման պարապմունքներին զուգահեռ աշխատանքներ են տարվում ուշադրության, հիշողության, երևակայության զարգացման ուղղությամբ:Աշխատանքներ ենք տանում խոսքի ընկալման ուղղությամբ ,զարգացնում ենք հնչյունահնչութային լսողությունը,իրականացնում ենք հնչարտաբերման շտկում,խոսքի քերականական և շարահյուսական կողմերի զարգացում:Այս աշխատանքներն իրականացնում ենք խաղերի միջոցով:Կիրառում ենք բազմազան ,հետաքրքաշարժ դիդակտիկ պարագաներ:

            Սիրելի ծնողներ, եղեք համբերատար,հետևողական,աջակցեք երեխաներին,քաջալերեք,խրախուսեք ամենաչնչին հաջողության դեպքում: