Երեխայի ծնունդը բոլորիս համար երկար սպասված և հեքիաթային իրադարձություն է: Երեխաների հետ մենք կապում ենք կյանքի ամենալուսավոր հույսերը և երազանքները:Նրանց խնամքը մեծ պատասխանատվություն,սեր,ջանքեր և ժամանակ է պահանջում և որքան տեղեկացված լինենք մեր հրաշքների խոսքի և մյուս բարձրագույն հոգեկան գործընթացների բնականոն զարգացման փուլերից ,այնքան ավելի երջանիկ ու անհոգ կլինենք միասին: Խոսքը երեխայի զարգացման գործընթացի հզոր գործոններից մեկն է,որի շնորհիվ երեխան փորձում է շփվել,արտահայտում է մտքեր,ցանկություններ:Մտածողության զարգացումը նույնպես սերտ կապված է խոսքի զարգացման հետ:
Յուրաքանչյուրս պետք է իմանանք երեխայի խոսքի զարգացման հաջորդական փուլերը`
- 1ամսականում երեխայի լացից կարելի է կռահել նրա ցանկությունները:
- 2ամսականում երեխայի հաղորդակցումը իրականացվում է հայացքի,ժեստերի օգնությամբ,որից հետո երեխան սկսում է ժպտալ,թափահարել ձեռքերով:
- 3-4 ամսականում ձևավորվում է ուշադրությունը շրջապատողների խոսքի նկատմամբ:Երեխան ճանաչում է մոր ձայնը,սկսում է գղգղանքային փուլը,որը տևում է մոտավորապես մինչև 6 ամսականը,որից հետո այն աստիճանաբար փոխակերպվում է թոթվանքի:
- 7ամսականում երեխան անընդմեջ արտաբերում է վանկային շարքեր,երեխան կարող է ժամերով թոթովել.այդ ժամանակ է ,որ երեխայի թոթովանքը շրջապատի կողմից ակտիվ աջակցության կարիք ունի :
- 8-9 ամսականում արագորեն զարգանում է խոսքի հասկացումը:
- 9-10ամսականում նորմալ զարգացում ունեցող երեխաների մոտ սկսում են ձևավորվել կայուն հնչյունային ռեակցիաներ:Արտաբերում են մամա,պապա,տատի:
- 10-11 ամսականում բոլոր այն հնչունները,որոնք երեխան արտաբերում էր թոթովանքի ժամանակ ,կորում են:Որպեսզի երեխան խոսի,նա պետք է նորից տիրապետի այդ հնչյուններին:Երեխան խոսքային հնչյուններին տիրապետում է 2 անգամ`առաջին անգամ`թոթովանքի ժամանակ,երկրորդ անգամ`բուն խոսքի ձևավորման ժամանակ:
- Բառերը ձևավորվում են և արտաբերվում են երեխայի կյանքի առաջին տարվա վերջում կամ երկրորդ տարվա սկզբում:
- 3տարեկանում զարգանում է երեխայի կապակցված խոսքը:
- 4տարեկանում երեխայի խոսքը արդեն ներառում է նախադասություններ` կազմված 5-6 բառից:
- 5 տարեկանում օգտագործում է հոմանիշներ,հականիշներ,ունենում է ձևավորված առօրյա-կենցաղային բառապաշար:
- 5-6 տարեկանում երեխայի խոսքը հիշեցնում է կարճ պատմվածք:
- 6-7 տարեկանը երեխայի գրավոր խոսքի զարգացման փուլն է:
Սիրելի ծնողներ,եթե նկատում եք երեխայի խոսքի բնականոն զարգացման ընթացքից որոշակի շեղումներ,ապա կարող եք դիմել լոգոպեդին:
Մեր կողմից իրականացվող լոգոպեդական պարապմունքների ընթացքում հարստացնում ենք բառապաշարը,մանր մոտորիկան:Խոսքի զարգացման պարապմունքներին զուգահեռ աշխատանքներ են տարվում ուշադրության, հիշողության, երևակայության զարգացման ուղղությամբ:Աշխատանքներ ենք տանում խոսքի ընկալման ուղղությամբ ,զարգացնում ենք հնչյունահնչութային լսողությունը,իրականացնում ենք հնչարտաբերման շտկում,խոսքի քերականական և շարահյուսական կողմերի զարգացում:Այս աշխատանքներն իրականացնում ենք խաղերի միջոցով:Կիրառում ենք բազմազան ,հետաքրքաշարժ դիդակտիկ պարագաներ:
Սիրելի ծնողներ, եղեք համբերատար,հետևողական,աջակցեք երեխաներին,քաջալերեք,խրախուսեք ամենաչնչին հաջողության դեպքում: