1․Առաջին անգամ երեխային մանկապարտեզ տանել տաք եղանակին, երբ ավելի շատ են զբոսանքները։
2․Մանկապարտեզ հաճախելուց 2 շաբաթ առաջ երեխայի մոտ պարտեզային ռեժիմ ձևավորել։
3․Զարգացնել ինքնուրույնություն և ինքնասպասարկման հմտություններ։
4․Դրական կողմնորոշում ձևավորել երեխայի մոտ ․Շատ կարևոր- Երբեք երեխային պարտեզով մի վախեցրեք <<Խելոք մնա, այլապես պարտեզ կտանեմ։ Ա՛յ, կգնաս պարտեզ կտեսնես>>։ Օգտագործեք դրական երանգավորված արտահայտություններ։
5․Երեխային միշտ ճիշտն ասեք, սովորեցրեք ճիշտ խոսել, չխաբել։
6․Սովորեցրեք բաց թողնել ձեզ, երբեմն թողեք այլ հարազատների մոտ,սովորեցրեք ինքնուրույն խաղալ։
7․Շփման հմտություններ ձևավորեք-Ցույց տվեք ձեր վարքով ինչպես կիսվել առարկաներով, ինչպես խնդրել, ինչպես դիմել ծնողներին։ Հյուր գնալիս երեխային ձեզ հետ տարեք։
8․Շփվեք դաստիարակների հետ հարգանքով և բարեկիրթ։ Երեխան ուշադիր հետևում է ձեր հույզերին,վարքին և ռեակցիաներին։ Այսպիսով նա ուրիշներին վերաբերվում է այնպես, ինչպես դուք։Պարտեզ հաճախելիս երեխան պետք է իմանա, որ իրեն սպասում են բարությամբ և սիրով ։
9․Հաջողություն մաղթեք երեխային, մի՛ փախեք, երբ երեխայի ուշադրությունն այլ կողմում է, ցտեսություն ասեք դուրս գալուց առաջ։
10․Երեխային տվեք ավելի շատ ուշադրություն, քնքշանք և ջերմություն։
11․ Հիշե՛ք, երեխան զգում է ձեր անհանգստությունն ու տագնապը։Երեխան, որն զգում է այս ամենը, ինքն էլ է տագնապում և անհանգստանում։ Հարմարման փուլը կարող է շատ երկարել։
12․Ընդունել երեխայի ապրումները։ Թույլ տվեք երեխան արտահայտի իր հույզերը։ Ընդունեք դրանք, ցույց տվեք, որ հասկանում եք, բնական են իր զգացողությունները։<<Այո, ես հասկանում եմ, որ տխուր ես, կարոտում ես>>,<<ուզում ես լացել, նեղված ես, կարող ես լացել>>։
Առաջին քայլերը դեպի պարտեզ չափազանց կարևոր են ։ Կիսվեք մեզ հետ բոլոր անհանգստացնող հարցերով և մենք սիրով կպատասխանենք։
Նյութը պատրաստեց հոգեբան Անի Արծրունի Մուրադյանը