Խոսքն առաջին հերթին շփման միջոց է: Երեխայի խոսքը զարգացնելու համար պետք է ակտիվ շփվել երեխայի հետ, խոսել:
Երեխան պետք է խոսելու անհրաժեշտություն զգա: Անընդհատ հիշեցրեք նրան առարկաների անունները` ցույց տալով դրանք, եւ ստիպեք, որ ուզի` անուններն ասելով:
Երեխայի հետ պետք է խոսել հանգիստ ,բառերը արտաբերել դանդաղ, առանց աղճատումների
Խոսքը պետք է լինի պարզ ու հասանելի, սակայն միևնույն ժամանակ բավական «հասուն»: Պետք չէ փորձել պարզեցնել բառերը, քանի որ հետագայում ստիպված կլինեք սովորեցնել երեխային ճիշտ խոսել:
Շատ կարեւոր է երեխայի հետ հուզական շփումը չկորցնելը: Պետք է ամեն կերպ երեխային ներգրավել համատեղ աշխատանքների եւ խաղերի մեջ:
Նմանակել բնության ու կենդանիների ձայներ
հարկավոր է երեխայի համար երգեր երգել: Երգերի մեջ միաձուլվում են բառերը, դրանց իմաստն ու ռիթմը, իսկ դա այն է ինչ անհրաժեշտ է խոսքի ներդաշնակ զարգացման համար:
Խաղեր,որոնք նպաստում են մանր մոտորիկայի զարգացմանը
Պետք է երեխայի հետ խոսել այնպես, ինչպես մեծահասակի