Երեխաների ծնունդը բոլորիս համար երկար սպասված և հեքիաթային իրադարձություն է: Երեխաների հետ մենք կապում ենք կյանքի ամենալուսավոր հույսերը և երազանքները:Նրանց խնամքը մեծ պատասխանատվություն,սեր,ջանքեր և ժամանակ է պահանջում և որքան տեղեկացված լինենք մեր հրաշքների խոսքի և մյուս բարձրագույն հոգեկան գործընթացների բնականոն զարգացման փուլերից ,այնքան ավելի երջանիկ ու
անհոգ կլինենք միասին:
Հաճախ ,ծնողները, նկատելով իրենց երեխայի խոսքում որևէ խնդիր,մտածում են,որ ժամանակի հետ դա կանցնի,երեխան կսկսի խոսել,ինքնուրույն կշտկի իր խոսքը,սակայն ժամանակն անցնում է ,իսկ երեխայի խոսքը չի շտկվում:Երեխայի խոսքի խանգարումները շտկելու կամ այդ ուղղությամբ անհրաժեշտ խորհուրդներ ստանալու համար անհրաժեշտ է ճիշտ ժամանակին դիմել լոգոպեդի օգնությանը:
Լոգոպեդի պետք է դիմել,եթե`
- 1,5 տարեկանում երեխան չի ասում օրինակ` <<մամա,պապա,տատա,հաֆ-հաֆ>> և նման բառեր:
- Մինչև 2,5-3 տարեկանը չի խոսում,սակայն հասկանում է իրեն ուղղված խոսքը կամ` չի հասկանում:
- Երեխայի խոսքը չի զարգանում.այսինքն 4 տարեկանում խոսքն այնպիսին է, ինչպես 3 տարեկանում էր:
- 4-5 տարեկանում երեխան սխալ է արտաբերում մի քանի հնչյուն:5 տարեկանում երեխայի խոսքում չպետք է լինեն շատ աղավաղված բառեր,բառերում` վանկերի տեղափոխումներ:
- Նախադպրոցական տարիքում երեխան դեռ չի կարողանում խոսել երկար նախադասություններով,որևէ պատմություն պատմել,հարցերին տալիս է պարզ պատասխաններ:
- Երեխան կակազում է:
- Երեխայի խոսքն ունի ռնգային երանգ:
- Երեխան դժվարություններ ունի ընթերցելիս կամ գրելիս (տառերը գրում է հայելային,բառերում վանկային տեղափոխություններ է կատարում և այլն):
- Լոգոպեդի պետք է դիմել նաև հետևյալ ախտանիշները նկատելու դեպքում`
- Բացակայում է երեխայի աչքի կոնտակտը
- Երեխան նախընտրում է մենակությունը
- Անիմաստ կրկնում է ուրիշի խոսքը
- Ունի շփման դժվարություններ,սահմանափակ հետաքրքրություններ և կրկնողական վարքագիծ
- Կառչում է նույնությունից
- Առարկաները,խաղալիքները օգտագործում է ոչ նպատակային
- Խուսափում է հպումից
- Հույզերը դրսևորում է ոչ տեղին
- Դժվարանում է պահանջների և ցանկությունների արտահայտման մեջ
- Զգայական,տեսողական,լսողական խթանների նկատմամբ ունի գերզգայունություն կամ հակառակը
- Բացակայում է իրական վտանգի զգացողությունը
- Ոչ ադեկվատ զգայունակության աստիճան ցավի նկատմամբ
Նյութը պատրաստված է լոգոպեդ Անի Գևորգյանի կողմից