Մեր մասին

Տարիների ընթացքում մեր կուտակած փորձն ու գիտելիքներն իրենց արտացոլումն են գտել նաև մեր ծրագրի մեջ։ Մեր մասնագիտական թիմը ծրագիրը մշակելիս ուսումնասիրել և հաշվի է առել աշխարհի առաջադեմ պետությունների կուտակած փորձը՝ ադապտացնելով դրանց տարրերը մեր ազգային մտածելակերպին և նպատակ ունենալով միաժամանակ բարելավել կրթական համակարգը և նախադպրոցական տարիքից սկսած փոխանցել երեխաներին մեր ազգային և մշակութային ավանդույթների հետ մեկտեղ ինքնուրույն մտածելու, ստեղծագործելու և գործելու արվեստը։

indigami.am

Մեր առաքելությունը

Մեր առաքելությունն է օգնել ծնողներին դաստիարակել երջանիկ, մտածող և ինքնավստահ երեխաներ։

Որո՞նք են Ինդիգամիի առավելությունները

Մեր կարգախոսը

Երեխան ոչ թե անոթ է, որ պետք է լցվի, այլ՝ ջահ, որ պետք է բոցավառվի

Մեր առաքելությունը

Մեր առաքելությունն է օգնել ծնողներին դաստիարակել երջանիկ, մտածող, ինքնուրույն և ինքնավստահ երեխաներ։

Մեր տեսլականը

Lինել կրթության գերազանցության կենտրոն, որը հիմնված է գիտելիքի, սիրո, համագործակցության, վստահության արդյունավետ ղեկավարության և օրինակելի փորձի վրա։

Մեր մասին

Մեր առաքելությունն է օգնել ծնողներին դաստիարակել երջանիկ, մտածող և ինքնավստահ երեխաներ։

Ունենք նաև առանձին ծառայություն՝ անհատական պարապմունք հոգեբանի և լոգոպեդի հետ, եթե կա դրա անհրաժեշտությունն ու ցուցումը։

Շտապեք միանալ մեզ

Գրանցվել օնլայն

Միջոցառումների կազմակերպում

Ինդիգամին կազմակերպում է անմոռանալի և յուրահատուկ միջոցառումներ ոչ միայն մեր կենտրոնի սաների, այլ բոլոր ցակացողների համար, ինչպես մեզ մոտ, այնպես էլ Ձեր նախընտրած վայրում։

Ունենք ստանդարտ և թեմատիկ փաթեթներ՝ համեմված հետաքրքիր ծրագրերով:

Օֆելյա Դալլաքյան, Ավ.Իսահակյանի անվան գրադարանի Բայրոնի անվան արվեստի գրականության բաժնի վարիչ

Գիրք կարդալը ծով մտնելու նման է, պիտի գլուխդ պտտվի ծովի անսահմանությունից(Վ.Պետրոսյան).Ամի ակումբ զարգացման կենտրոնը,կարևորելով գրքի դերն ու կարևորությունը, երեխաներին օգնեց մտնել «գրադարան-ծով»,թրջել իրենց փոքրիկ ոտքերը: Եվ Ավ.Իսահակյան ԿԳ-ն իր հյուրընկալ դռները մշտապես բաց էր պահում Ամի -ի սաների համար.համատեղ կազմակերպեցինք ընթերցանության մրցույթներ, գրքի քննարկում, արդի մանկագիրների հետ հնդիպում(Սուեն Մուրադյան, Լիպարիտ Սարգսյան և ուրիշներ): Գրադարանը պատրաստ է նորից ու նորից իր շուրջը համախմբել կենտրոնի սաներին՝ զարկ տալով գրին, ընթերցանությանը և նոր գաղափարների իրագործմանը:

Տաթևիկ Ուլիխանյան, Եվա և Սոֆի Շամշյանների մայրիկ

Կարծում եմ ցանկացած զարգացման կենտրոնի աշխատակազմի համար ծնողների երախտագիտությունն է, իսկ սա հիմնված է երեխաներից ստացած արդյունքի վրա․ այն որ իմ բալիկները հաճույքով են գալիս էստեղ ոչ ոքի համար գաղտնիք չէ, էնպես որ ես կարծում եմ շնորհակալություն պիտի ասենք կենտրոնի տնօրինությանը, որ իրեն հաջողվել է ստեղծել այն ընտանեկան և բարի մթնոլորտը, և լավ հարաբերությունները երեխաների և մասնագտների միջև, որի շնորհիվ երեխաները միշտ հաճույքով են գալիս:

Ռուզաննա Ծատուրյան, Ծովինարի և Ռազմիկի մայրիկ

Նախակրթարան ընտրելուց շատ բարդ որոշում կայացնելու խնդրի առջև էի և այս կենտրոնը բացահայտելը ինձ համար փրկօղակ էր, կենտրոնի թե տնօրենի թե մանկավարժների մոտ բարձր պրոֆեսիոնալիզմը, իրենց գործի մասնագիտական գիտելիքները այնքան խորն ու համակողմանի են, որ որպես ծնող ես հարյուր տոկոս բարվարարված եմ իրենց ստեղծած միջավայրով։