«Խելքի կտոր» խաղերի շարքը հարց ու պատասխան խաղեր են, որոնք զարգացնում են երեխաների տրամաբանությունը, ուշադրության կենտրոնացումը, հիշողությունը, երևակայությունը, օգնում են ընկալել այլոց հույզերը, զարգացնել մաթեմատիկական կարողությունները, խոսքը։
Խաղը նախատեսված է 3-5, 4-6, 6-7, 7-9 տարիքային խմբերի երեխաների համար և հնարավոր է խաղալ ինչպես թիմով, այնպես էլ երկուսով:
«Խելքի կտոր»-ի նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ երեխաները անկաշկանդ կցուցադրեն իրենց գիտելիքները և ձեռք կբերեն նոր գիտելիքներ և հմտություններ, կզարգացնեն ու կամրապնդեն իմացական կարողությունները։
Խաղը նպաստում է մեծահասակների և երեխաների դրական փոխազդեցությանը, երեխաների խոսքի և սոցիալական հմտությունների զարգացմանը, իմացական գործընթացների խթանմանը:
«Խելքի կտոր»-ի ստեղծմանը և փորձարկմանը մասնակցել են հոգեբաններ, լոգոպեդներ և մանկավարժներ, ինչը թույլ է տալիս վստահեցնել, որ խաղի բովանդակությունը համապատասխանում է երեխայի տարիքային զարգացման չափորոշիչներին։
Կամ ուղարկեք գումարը հետևյալ հաշվեհամարին
Անուն: «Ինդիգամի ՍՊԸ»
Բանկ: ՀայԷկոնոմ Բանկ
Հաշվեհամար։ 163218046403 ՀՀ դրամ