Ի՞նչ սնունդ է տրամադրվում
Ճաշացանկը մշակված է բժշկի և սննդաբանի կողմից և հաշվարկած է համապատասխան կալորաժն ու երեխաների համար անհրաժեշտ բոլոր վիտամիններն ու հանքային նյութերը։ Օգտագործվում է միայն թարմ մթերք, որ ստանում ենք վստահելի մատակարարներից։ Մատակարարների մասին տեղեկատվությունը հասանելի է ծնողներին։ Մեզ մոտ ընդհանրապես չի օգտագործվում սփրեդ, մարգարին, խտացրած կաթ, վաֆլի, թխվածքաբլիթ, երշիկեղեն, գործարանային հյութեր և այլ անառողջ և վտանգավոր ծագման սնունդ։ Մեր սաների ծննդյան տորթերը նույնպես թխվում են տեղում։ Ի դեպ հատուկ սարքով ստուգում ենք բանջարեղենի և մրգի մեջ նիտրատների և պեստիցիդների թույլատրելի չափը և օգտագործում ֆիլտրացված ջուր։



