Блог

Ծնողավարություն՝ կարելի-չիկարելի

Դաստիարակության հիմնական նպատակը նոր ծնված երեխայի անձի ձևավորումն ու նրա հետագա զարգացումն է: Դաստիարակությունից է կախված երեխայի ընկալումը շրջապատող իրականության հանդեպ, նրա հարաբերությունները իր և շրջապատող մարդկանց հետ:

Շրջապատի մարդիկ այսպես թե այնպես ազդում են մարդու մտքերի և արարքների, նրա աշխարհընկալման և իր վրա` անկախ նրանից նա դա ուզում է, թե` ոչ: Եվ իհարկե, շատ մեծ է այդ ազդեցությունը երեխաների վրա: Երեխաները սպունգի նման ներծծում են այն ամենը, ինչ կատարվում է նրանց շուրջը: Նրանք մեծ հաճույքով կրկնում են իրենց շրջապատող մարդկանց և ծնողների խոսքերը, միմիկան, ժեստերը, վարքի ձևերը: Կարևոր է, որ ծնողները գիտակցեն, որ հատկապես իրենցից է կախված, թե ապագայում ինչպիսին կդառնա իրենց երեխան: Կլինի նա երջանիկ և վստահ իր ուժերին, թե կլինի բարդույթներով, չարացած աշխարհի վրա` չիմանալով իրեն ինչպես դրսևորի` չունենալով որոշակի գիտելիք, հմտություն և պաշար: Երեխաների դաստիարակության ընթացքում կարելի է և հարկավոր է համաձայնեցնել այն բնավորության գծերը և երեխաների պահվածքը, որոնք հակասում են ծնողի սկզբունքներին: Շատ ծնողներ հատկապես առաջին երեխայի ժամանակ հիմնականում շատ անվստահ են լինում՝ վախենալով սխալ դաստիարակել իրենց երեխային, որի արդյունքում անվճռականություն են ցուցաբերում, և ի հայտ են գալիս մի շարք բացթողումներ, և երբ երեխան արդեն սկսում է զգալ ծնողի անվստահությունը դաստիարակության գործում, սկսում է մանիպուլյացիայի ենթարկել սեփական ծնողին, որն էլ, բնականաբար, հիմք է ստեղծում համապատասխան բացասական վարքագծի ձևավորմանը:

Երեխաների դաստիարակության ժամանակ առաջին հերթին հարկավոր է առաջացնել երեխայի մոտ անհատականություն: Բայց չի կարելի մոռանալ համընդանուր արժեքները – վարքի կանոններ, բարոյականություն և կոլեկտիվի և հասարակություն վրա ներգործելու բարեխիղճ մեթոդներ, որոնք ապագայում կօգնեն լինել ինքնուրույն և կարողանալ գործել որոշակի կերպով

Վաղ տարիքում դաստիարակության գործընթացի համար կարևորվում են մի շարք կանոններ: Դրանք են` 

  • Հաճախակի պետք է գրկել երեխային:
  • Անհրաժեշտ է զբաղվել երեխայի հետ ամեն օր:
  • Պետք է երեխայի հետ խոսել մեծերի լեզվով:
  • Չի կարելի վիճել երեխայի ներկայությամբ:
  • Երեխային անհրաժեշտ է շփվել հոր հետ:
  • Խրախուսեք ուրիշ երեխաների հետ շփվելու` երեխայի ցանկությունը: Դա խթանում է շփվողակության զարգացմանը:
  • Մի արգելեք երեխային վիճել:
  • Գովեստի և պատժելու մեջ պետք է ծնողը լինի զգույշ:
  • Արթնացրեք երեխայի մոտ ինչ-որ բանի նկատմամբ հետաքրքրություն:
  • Մի ստիպեք երեխային ընդունել ծնողի ընկալմամբ «լավը» կամ «վատը»:
  • Կրկնեք այն, ինչ սովորեցրել եք երեխային, դա զարգացնում է երեխայի ուղեղում ճիշտ սխեմաներ:
  • Մանկական երևակայությունը չի կարելի համարել հիմարություն:
  • Սեռական բնույթի հարցերին պետք է պատասխանել անկեղծորեն /տարիքին համապատասխան/:
  • Երեխային պետք է սովորեցնել բանաստեղծություններ:
  • Շրջապատեք երեխային հոգևոր արժեքներով, դասական երաժշտություն, արվեստի գործեր, հետաքրքիր գրականության ընթերցանություն:
  • Երեխայի հետ զբաղվեք նկարչությամբ, երեխայի ձեռքերը պետք է զարգացած լինեն:
  • Պետք չէ գնել երեխայի համար այն, ինչ նա ցանկանում է:
  • Նպաստեք երեխայի ոչ ստանդարտ մտածելակերպին:
  • Զարգացրեք շոշափելի զգայարանները:
  • Առաջարկեք երեխային խաղալ դետալներից բաղկացած խաղալիքներով:
  • Անհրաժեշտ է երեխային սովորեցնել տարբեր առարկաներ թղթից կտրատելու ունակությանը:
  • Անհրաժեշտ է երեխայի հետ ինչ-որ դերեր խաղալ:
  • Զբոսնեք երեխայի հետ, դա շատ օգտակար է:
  • Երեխայի աշխատանքից արդյունք մի սպասեք: Նրա համար շատ կարևոր է գործընթացը:
  • Երեխայի կամքը մի ճնշեք:
  • Մի վերաբերվեք երեխային որպես սեփականություն:
  • Պետք է վստահել երեխային:

 

 Երեխաների դաստիարակության գործում կան  նաև մի շարք նրբություններ ու կանոններ`

·         Հարկավոր է լինել սիրալիր երեխայի հանդեպ: Սերը, գուրգուրանքը փոքրիկին թույլ է տալիս զգալ իրեն պաշտպանված, վստահ իր անձի նկատմամբ:

·         Ծնողների պահանջը պետք է լինի մշտական, տրամադրության հետ չփոխի և համապատասխան լինի երեխայի հնարավորությանը: Չի կարելի պահանջել նրանից կատարել իր ուժերից վեր խնդիր: Դա խեղաթյուրում է երեխայի կամքի ձևավորումը, նրա նպատակասլացությունը:

·         Հարկավոր է թողնել, որ փոքրիկը ինքնուրույն գնահատի իր արարքը: Նույնիսկ եթե նա սխալ է գործում, մի շտապեք նրան կանգնեցնել, թողեք թող վերջացնի, հետո նոր բացատրեք, թե ինչը ճիշտ չի արել: Դա նպաստում է փորձի ձեռքբերմանը և բարձրացնում է նրա ինքնագնահատականը:

·         Երեխայի դաստիարակությունը այնպես պետք է կառուցել, որ նրա մոտ գիտելիքի պահանջ ձևավորվի: Խոսքը ոչ միայն դպրոցական կարգապահության, այլ նաև շրջապատող աշխարհի մասին է: Երեխան պետք է իմանա, որ նա կարող է ճանաչել աշխարհը, ինչ որ նոր հետաքրքիր բան հայտնաբերել, կարևոր հայտնագործություններ անել: Երեխան պետք է դրանից հաճույք ստանա: Դրանով ձևավորվում է հետաքրքրությունը:

Նյութը պատրաստեց հոգեբան ԱՆր Արծրունի Մուրադյանը