Blog

Նեյրոբիկ խաղեր

Վաղ մանկության տարիքը վճռորոշ ժամանակաշրջան է երեխայի ճանաչողական զարգացման համար: Այս տարիքում երեխայի ուղեղը նման է սպունգի, որը ներծծում է տեղեկատվություն և ձևավորում կենսական նյարդային կապեր: Ինչպես գիտենք՝ ուղեղը բաժանված է երկու կիսագնդերի՝ ձախ կիսագնդի, որը հաճախ կապված է տրամաբանական և վերլուծական մտածողության հետ, և աջ կիսագնդի՝ ստեղծագործության, երևակայության և զգացմունքային արտահայտման պատաախանատու: Երկու կիսագնդերն էլ անբաժանելի են երեխայի ընդհանուր զարգացման համար: Այս գործընթացները միառժամանակ և հավասարապես խթանելու հետաքրքիր ձևերից մեկը նեյրոբիկ խաղերն են, որոնք յուրօրինակ կերպով համատեղում են «խաղալով զարգանալ» մեր կարգախոսը :

Նեյրոբիկ վարժությունները ուղեղի վարժությունների եզակի համակարգ են, որոնք հիմնված են աշխարհի առաջատար նյարդակենսաբանական լաբորատորիաների վերջին տաանամյակի գիտական ​​հետազոտությունների վրա: Այս առաջին հայացքից պարզ թվացող վարժությունների ծրագիրը գիտականորեն հիմնված է ուղեղի այն ունակության վրա, որ վերջինս կարող է արտադրել բնական աճի գործոններ՝ նեյրոտրոֆիններ, որոնք օգնում են պայքարել մտավոր ծերացման հետևանքների դեմ:

Նեյրոբիկ խաղերը նպաստում են երեխայի ուղեղի ճկունությանը , նոր տեղեկություն ընկալելու , ստեղծագործական և վերլուծական մտածողության ձևերի զարգացմանը:

Նեյրոբիկ խաղերն ունեն երկու բաղադրիչ՝ ֆիզիկական և մտավոր: Ֆիզիկական վարժությունների ծրագիրը ներառում է մկանային խմբերը, իսկ մտավոր վարժությունների ծրագիրը խաղի ընթացքում ներգրավում է ուղեղի բազմաթիվ տարածքներ նոր ձևերով, որպեսզի ուժեղացնի ուղեղի սինապսների կապերը և զարգացնի ուղեղի նեյրոնային նոր ուղիներ:

Անհրաժեշտ է յուրաքանչյուր տարիքի համար ընտրել վարժությունների համապատասխան խումբ և հաջորդականություն

Топ 5 нейроигр на автоматизацию звуков