Հուշագիտության մեթոդի կիրառման ակտուալությունը նախադպրոցական տարիքի երեխաների հետ աշխատանքում պայմանավորված է նրանով, որ հենց այդ տարիքում է երեխաների մոտ գերակայում տեսողական֊պատկերավոր հիշողությունը։ Երեխաների մոտ հիշողությունը կամածին է, քանի որ շրջապատող առարկաները և երևույթները ներառված են երեխայի տեսողական դաշտում։ Իսկ եթե երեխան փորձում է վերահսկել իր հիշողությունը, որը զուրկ է տեսողական պատկերից, հետևաբար առարկաները կամ երևույթները չեն պահպանվում և արագ մոռացության են մատնվում։ Նախադպրոցական տարիքի երեխաների հետ լոգոպեդական աշխատանքում կիրառվում են այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք խթանում են բոլոր բարձրագույն հոգեկան գործընթացների զարգացմանը՝ ուշադրություն, հիշողություն, մտածողություն, ասոցատիվ հիշողություն, ընկալում, երևակայություն, որոնք նպաստում են երեխայի խոսքային շփման հմտության զարգացմանը։ Վերոնշյալ հուշագիտության տեխնիկան այդ մեթոդներից մեկն է։ Լոգոպեդական աշխատանքում հուշագիտության մեթոդը կիրառվում է հնչյունների, ասոցատիվ կապերի ամրապնդման, բառաշղթաների, պատկերների վերհիշման ժամանակ՝ հենվելով երեխայի մոտ պահպանված լսողական ընկալման վրա։
Այսպես ,օրինակ, “ռ”հնչյունի ամրապնդման փուլում, հուշագիտության մեթոդը կիրառում ենք՝ սովորելով նշված հնչյունը պարունակող քառատող և ասոցատիվ նկարներ.
Ամպը գոռաց, գոռգոռաց,
Գոռը վազեց, տուն գնաց,
Ամպը տանն էլ գոռգոռաց,
Գոռը մնաց զարմացած։ Վ.Սարգսյան
Այսպիսով, հուշագիտության մեթոդի կիրառումը լուծում է այն խնդիրները, որոնք ուղղված են.
- հոգեկան գործընթացների զարգացմանը՝ ուշադրություն, մտածողություն, հիշողություն,ինչպես նաև ստեղծագործական մտածողություն,
- աշխատանքային նյութի վերամշակմանը, օրինակ ՝ սիմվոլները պատկերների վերածել
- ձեռքի մատների նուրբ շարժողականության զարգացմանը։
Նյութը պատրաստեց լոգոպեդ Մարգարիտա Թումանյանը