Բլոգ

ՀԵՔԻԱԹԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆՈՒՄ․

Երեխաների հետ առնչվող բոլոր ժամանակակից գիտությունները հեքիաթը դիտարկում են որպես երեխաների հետ աշխատանքի լավագույն միջոցներից մեկը: Հեքիաթների միջոցով և օգնությամբ մասնագետը զարգացնում է երեխայի ներքին աշխարհը, ապաքինում հոգին, փոխանցում գիտելիքներ կյանքի և առկա հիմնական օրինաչափությունների մասին: Որքան փոքր է երեխան և որքան ավելի սահմանափակ է նրա կենսափորձը, այնքան ուժեղ ազդեցություն են գործում նրա գիտակցության վրա կյանքի վառ կերպարները, որոնցում արտացոլվում են մարդկային տարբեր որակներ, ձգտումներ, հետաքրքրություններ: Հեքիաթը մեծապես նպաստում է երեխայի երևակայության զարգացմանը. Այն զարգացնում է ստեղծագործական ունակություններ:

Հեքիաթները նպաստում են երեխայի անձնային աճին և հասունացմանը: Այստեղ միշտ հաղթում է բարին: Սա ևս մեկ անգամ ուղերձ է հղում երեխայի անգիտակցականին այն մասին, որ նրա անձի լավագույն կողմերը կհաղթեն, ինչպես նաև մարդկաին կարևորագույն արժեքները միշտ կմնան գերակայող: ԻնդիգԱմիում տարբեր տարիքային խմբերում աշխատում ենք հեքիաթների մի քանի հիմնական տեսակներով, որոնց կիրառումը սահմանափակված է իրենց բնորոշ գործառույթներով` դիդակտիկ, հոգեշտկիչ, հոգեթերապևտիկ և այլ : Հոգեշտկիչ հեքիաթների և պատմությունների շնորհիվ մասնագետը հնարավորություն է ստանում աննկատ, դիմադրությունը հաղթահարելով`ցույց տալ երեխայի վարքի ոչ արդյունավետ ձևերը, դրանք փոխարինել պատշաճ վարվելաձևով և հասկացնել կատարվածի իմաստը: Հոգեշտկիչ հեքիաթները խմբային աշխատանքում կիրառվում են վարքային տարբեր խնդիրների լուծման ժամանակ: Դրանցից են` վախերը, ագրեսիվությունը, չընդունված լինելը, շփման-հաղորդակցման խնդիրները, զանազան կորուստներ և այլն: Դիդակտիկ հեքիաթները նաև բեմադրելու, ծեփելու և նկարելու հնարավորությամբ ենք օգտագործում։ Այս հեքիաթները վերարտադրելով ճիշտ ձևավորվում, զարգանում և հարստանում է երեխաների խոսքը, բառապաշարը․․․ 

ՀԵՔԻԱԹԻ ԸՆԹԵՐՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Երեխաները սիրում են լսել պատմություններ, քանի որ դրանք իրենց առջև մի ամբողջ նոր աշխարհ են բացում: Հեքիաթի ընթերցանությունը սկզբունքորեն կարեւոր դեր է խաղում խոսքի զարգացման սկզբնական փուլերում: Մի պատմություն լսելով, նրանք ծանոթանում են նորանոր բառերի, կերպարների եւ իրավիճակների հետ: Հեքիաթները, հետեւաբար, օգնում են նրանց ընդլայնել իրենց բառապաշարը, ինչպես նաեւ գիտելիքները: Հեքիաթներ պատմելու տարբեր ձևեր ենք կիրառում․ Բանավոր, առանց որեւէ օժանդակ նյութերի օգնության, բայց հարուստ դեմքի արտահայտություններով, ձայնային մոդուլյացիաներով և մարմնի շարժումներով

  • Կպչուն կամ ձեռնոց տիկնիկներով
  • Պատկերային քարտերով / ֆլեշ քարտերով
  • Պատկերավոր օժանդակ նյութերով (հեքիաթին առնչվող, օրինակ `պատմությունը պատմելով «խոզեր», ուսուցիչը կարող է բերել մի ծղոտ, որոշ ձողիկներ եւ աղյուս, որպեսզի պատմությունը կենդանի լինի:

Հեքիաթի ընթերցանություն գրքից. – սկզբում երեխաները լսում են, ապա քննարկում: Քննարկման հաջորդ փուլում երեխաներին խրախուսում ենք ընդլայնել կամ փոփոխել պատմությունը, օգտագործելով իրենց երեւակայությունը:

  Վաղ տարիքային խմբում պատմությունները կարճ, պարզ , բայց և գունագեղ բառերով շարադրված եւ ունեն երջանիկ ավարտ: Հաճախ այս հեքիաթներում բառերը կրկնվում են։ Հաճախ հեքիաթի մեջ ներկայացված դեպքերը վերցնում ենք երեխաների անմիջական շրջապատից:  Խմբում հեքիաթն ընթերցելուց հետո գրքի օրինակը թողնում ենք գրքի անկյունում, որպեսզի երեխաները հնարավորություն ունենան վերանայել գիրքը եւ պատմությունը վերհիշել նկարների միջոցով, հետո պատմել: Երեխաները սիրում են բազմիցս լսել իրենց սիրելի պատմությունները, դրանք կրկին ու կրկին են ընթերցվում: 

Խմբավարը յուրաքանչյուր գրքին նվիրում է 3-5 հանդիպ: Առաջին հանդիպման ժամանակ գիրքը ընթերցելուց հետո երեխաների հետ խոսում ենք պատմության բովանդակության եւ նշանակության մասին: Խմբավարը քննարկում է պատմությունը, դրա բովանդակությունը եւ նկարազարդումները: Երեխաները կարող են փորձել հասկանալ պատմությունը տարբեր գործողություններով, օրինակ `տիկնիկային շոուի կամ պատմության մասին խաղալ: Երկրորդ հանդիպումը սկսում ենք երեխաներին գիրքը ցուցադրելով հարցումից՝ ստուգելով թե ինչ է տպավորվել տվյալ հեքիաթից կամ գրքից, կրկնում ենք պատմությունը և խրախուսում նրանց մասնակցությունը պատմելու գործընթացին: Երրորդ հանդիպման ժամանակ ընթերցանությունը զուգորդվում է դերային խաղալով, մատիկների թատրոնով կամ այլ արտահայտչամիջոցով: Չորրորդ և հինգերորդ հանդիպման ժամանակ երեխաները իրենք են բեմադրում /երբեմն զույգերով/ կամ պատմում պատմությունը բոլորի համար:

Հեքիաթի ընթերցանությանը առնչվող բաց հարցեր, որոնք խրախուսում են երեխաներին մտածել եւ օգտագործել ավելի հարուստ լեզու.

  • Որ հերոսն է ձեզ առավել գրավել և ինչու
  • Ինչ պատահեց, երբ․․․
  • Իսկ ինչ կպատահեր, եթե․․․
  • Ինչու այդպես պատահեց
  • Ինչպես կավարտվեր պատմությունը, եթե․․․
  • Ինչպես կարողացավ հերոսը դա անել․․․ և այլն