Բլոգ

ԱՇԽԱՏԱՆՔ ԶԳԱՅԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ

Ինչու՞ է կարևոր երեխաների զգայական ընկալումների զարգացումը

  • Ինչու՞ է կարևոր երեխաների զգայական ընկալումների զարգացումը
  • Կյանքի առաջին յոթ տարիների ընթացքում բոլոր երեխաները զարգանում են որոշակի հաջորդականությամբ: Այս տարիքը կարևոր դեր է խաղում զգայական ինտեգրման համար: 
  • Կյանքի առաջին երեք տարիների շրջանը երեխաների ֆիզիկակակն եւ մտավոր զարգացման առավել ինտենսիվ շրջանն է: Զգայական ընկալումների զարգացումը նպատակ ունի երեխաներին օգնել ճշգրիտ, լիարժեք եւ խելամիտ կերպով ընկալել արտաքին աշխարհից ստացող ազդակները զգայարանների միջոցող: 
  • Մինչ երեխայի ծնվելը նրա մոտ զարգանում ե տակտիլ և պրոպրիոցեպտիվ զգայական համակարգեր զգացողությունները
  •  Պրոպրիոցեպտիվ զգայական համակարգը տեղեկություն է տալիս տարածության մեջ մարմնի դիրքի և հենաշարժիչ համակարգի մասին, ապահովում են մեր շարժումների կարգավորումը։ Պրոպրիոցեպտիվ զգայությունների պերիֆերիկ ռեցեպտորները գտնվում են մկաններում և հոդերում։ Հավասարակռության զգայության պերիֆերիկ ռեցեպտորները դասավորված են ներքին ականջի կիսաշրջանաձև ուղիներում
  • ավելի ուշ ձևավորվում է լսողական, տեսողական, համային և հոտառական զգայարանները։ Հենց այս ամենի զարգացումով է պայմանավորված, թե ինչպես կընթանա երեխայի զգայաշարժողական , պերցեպտիվ և ճանաչողական ոլորտի զարգացումը, արդյունքում նաև ուսումնական կարողությունների և կյանքի հմտությունների զարգացումը։   
  • զգայական իմպուլսները մարմնի արտաքին ու ներքին օրգաններից ամեն վայրկյան իմպուլսներ են ուղարկում դեպի ուղեղ այսպիսով ապահովելով արտաքին աշխարհի ընկալումը զգայարանների միջոցով։ 
  • Կախված տարբեր հանգամանքներից շատ հաճախ երեխաների մոտ տեղի է ունենում զգայական ընկալման դիսֆունկցիա՝ աղճատում, Թե ինչպես ենք մենք տեսնում, լսում, շոշափում, մարմնի հավասարակշռությունը պահպանում և այլն․․․
  • զգայական նախընտրությունները հաճախ խնդիր են դառնում, երբ, օրինակ․

երեխան ամուր գրկախառնվում է դպրոցում դասընկերոջ հետ ,

առավոտյան չի ուզում հագնվել,

շապիկի թևքերն է ծամում

շեղվում է և արդյունավետ աշխատելու համար կարիք ունի կատարյալ լռության

տհաճություն է զգում և խուսափում է լվանալ կեղտոտ ափսեներն առանց ձեռնոցների, չի խաղում թաց ավազի և այլնի հետ։

Մեծամասամբ երեխաները գտնում են տարբեր ճանապարհներ այս կամ այն զգայական ազդակներն արդյունավետ վերամշակելու, դրանց հարմարվելու համար, բայց մյուսների մոտ դա վերածվում է առօրեական, անընդմեջ կրկնվող խոչընդոտների, որի պատճառով խաթարվում է բնականոն կենսագործունեությունը։ 

•Երեխաների համար զգայական ընկալման զարգացումը մեծ նշանակություն ունի, քանի որ այն մտածողության զարգացման հիմքն է, նպաստում է խոսքի, հիշողության եւ ուշադրության զարգացմանը:

•Անհրաժեշտ է ​​երեխաների զգայական ընկալումների զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծել` հետագայում զրգացման տարատեսակ հապաղումներից և խանգարումներից խուսափելու համար :

Հոգեբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առանց այդպիսի ուսուցման, երեխաների իմացական ընկալումները երկար ժամանակ մնում են մակերեսային եւ հատվածային եւ չեն ստեղծում ընդհանուր մտավոր զարգացման համար անհրաժեշտ հիմք, գիտելիքների եւ հմտությունների ուսուցման տարբեր ձեւերի յուրացում (նկարչություն, ծեփակերտում, կառուցողական հմտություններ, խոսքի ձեւավորում և զարգացում, ուշադրության կենտրոնացում և այլն)։ •Զարգացնելով երեխաների զգայական ընկալումները լուծում ենք ուսումնական պրոցեսը խանգարող և երեխայի առօրյան դժվարացնող մի քանի խնդիրներ՝ վարքային, ուշադրության կենտրոնացման, էմոցիոնալ, սոցիալական փոխազդեցության խնդիրների, ինչպես նաև ինքնակառավարման, վատ տրամադրության, ագրեսիվ պոռթկումների, ինքնավստահություն, ցածր ինքնակառավարման խնդիրները

Պրոպրիոցեպտիվ և վեստիբուլյար խախտումները հանգեցնում են երեխայի մոտ անփութության, չկորդինացված շարժումների, երեխան խուսափում էլ խաղահրապարակներից, սպորտային խաղերից, հեծանիվ վարելուց, նա հաճախ վտանգավոր շարժումներ է կատարում՝ չզգալով և դժվարանալով դիրքավորել մարմինը տարածության մեջ զգում անկայուն:

Վեստիբուլյար և պրոպրիոցեպտիվ խանգարումները հանգեցնում են նաև դպրոցահասակ երեխաների մոտ անկանոն ձեռագրի, տառերի չափսը և տողը չկանոնանակարգելու խնդիրների։