Շաքե Հասրաթյան

Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետն ավարտելուց հետո Շաքեն անգլերեն lլեզու է դասավանդել Հայաստանի տարբեր բարձրակարգ կրթահամալիրներում, այդ թվում `«Նյուտոնիկ» նախակրթարանում և Եվրասիա միջազգային համալսարանում համալսարանում: 2016-ին հրավեր է ստացել Արաբական Միացյալ Էմիրություններից՝  աշխատելու միջազգային համբավ ունեցող նախակրթարանում՝ ոչ միայն որպես անգլերենի ուսուցչուհի, այլ նաև ղեկավար: Նա միացել է Ինդիգամի թիմին 2020 թվականի դեկտեմբերին որպես անգլերենի ուսուցիչ և խմբավար:

Համագործակցություններ

Համագործակցու՞մ եք արդյոք ծնողների հետ

Մեր մասնագիտական թիմի առջև դրված խնդիրների շարքում առաջնային կարևորություն է ներկայացնում ծնողների հետ աշխատանքը, որը ենթադրում է համագործակցության մի քանի ուղղություն.

1․ Դասախոսությունների և սեմինարների շարք երեխային վերաբերող թեմաներով. թեմաներն ընտրվում են երկու սկզբունքով՝ ծնողների կողմից առաջարկած և մասնագետների կողմից առաջարկած 2․ Շտկիչ – հոգեբանի խորհրդատվություն 3․ Հասարակական – կազմակերպում ենք միասին արտագնա միջոցառումներ, որտեղ երեխաների կարողությունները և ծնողի հետ կապը նորովի է բացահայտվում և ամրապնդվում