Մարինե Շահբազյան

Մարինե Շահբազյանն աշխատել է «Անանիա Շիրակացի» գիտակրթական համալիրի մանկակրթարանում։ Ունի ավելի քան 10 տարիների մասնագիտական փորձ։ Մասնագիտական հմտություններն ամրապնդելու և կատարելագործելու նպատակով մշտապես մասնակցում է վերապատրաստումների և համաժողովների։ Սիրում է երեխաներին սովորեցնել և բացահայտել իրենց ներաշխարհի գաղտնիքները։ Մարինեի կարգախոսն է «Երեխային վերաբերվիր այնպես, ինչպես կցանկանաս քո երեխային վերաբերվեն»։

Համագործակցություններ

Համագործակցու՞մ եք արդյոք ծնողների հետ

Մեր մասնագիտական թիմի առջև դրված խնդիրների շարքում առաջնային կարևորություն է ներկայացնում ծնողների հետ աշխատանքը, որը ենթադրում է համագործակցության մի քանի ուղղություն.

1․ Դասախոսությունների և սեմինարների շարք երեխային վերաբերող թեմաներով. թեմաներն ընտրվում են երկու սկզբունքով՝ ծնողների կողմից առաջարկած և մասնագետների կողմից առաջարկած 2․ Շտկիչ – հոգեբանի խորհրդատվություն 3․ Հասարակական – կազմակերպում ենք միասին արտագնա միջոցառումներ, որտեղ երեխաների կարողությունները և ծնողի հետ կապը նորովի է բացահայտվում և ամրապնդվում