Լուիզա Գալստյան

 

Լուիզան ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի բաժինը և ուսման հետ համատեղությամբ աշխատել «Հայասա» պարային համույթում։ Այնուհետ մոտ 10 տարի աշխատել է դպրոցակհասակ և նախադպրոցական տարիքի երեխաների հետ և՛ որպես խմբավար, և՛ պարուսույց։ Մասնակցել է մի շարք վերապատրաստումների և վարպետության դասերի։ ԻնդիգԱմիում 2019թ-ից նրան է վստահված կրտսեր խմբի հետ աշխատանքը։ Լուիզայի կարգախոսն է․ «Անհնարին ոչինչ չկա, պետք է ունենալ ձգտում և ցանկություն»։ 

Համագործակցություններ

Համագործակցու՞մ եք արդյոք ծնողների հետ

Մեր մասնագիտական թիմի առջև դրված խնդիրների շարքում առաջնային կարևորություն է ներկայացնում ծնողների հետ աշխատանքը, որը ենթադրում է համագործակցության մի քանի ուղղություն.

1․ Դասախոսությունների և սեմինարների շարք երեխային վերաբերող թեմաներով. թեմաներն ընտրվում են երկու սկզբունքով՝ ծնողների կողմից առաջարկած և մասնագետների կողմից առաջարկած 2․ Շտկիչ – հոգեբանի խորհրդատվություն 3․ Հասարակական – կազմակերպում ենք միասին արտագնա միջոցառումներ, որտեղ երեխաների կարողությունները և ծնողի հետ կապը նորովի է բացահայտվում և ամրապնդվում