Մասնագիտությամբ լոգոպեդ Ջեմմա Բարսեղյանը միացել է մեր թիմին 2017թվականից և հանդիսանում է միջին տարիքային խմբի խմբավար։ Մինչ այդ նա աշխատել է մի քանի այլ կենտրոններում, այդ թվում նաև «Նյուտոնիկ» նախակրթարանում։ Աշխատանքային տասը և ավել տարիները իրենց դրական ազդեցությունն են ունեցել իր կյանքում և օգնել բացահայտել նոր որակներ, որոնցից ամենակարևորը թերևս անսահման սերն է երեխաների հանդեպ։
Մեր մասնագիտական թիմի առջև դրված խնդիրների շարքում առաջնային կարևորություն է ներկայացնում ծնողների հետ աշխատանքը, որը ենթադրում է համագործակցության մի քանի ուղղություն.
1․ Դասախոսությունների և սեմինարների շարք երեխային վերաբերող թեմաներով. թեմաներն ընտրվում են երկու սկզբունքով՝ ծնողների կողմից առաջարկած և մասնագետների կողմից առաջարկած 2․ Շտկիչ – հոգեբանի խորհրդատվություն 3․ Հասարակական – կազմակերպում ենք միասին արտագնա միջոցառումներ, որտեղ երեխաների կարողությունները և ծնողի հետ կապը նորովի է բացահայտվում և ամրապնդվում