Գայանե Վարդևանյան

Մինչ մեր թիմին միանալը Գայանեն աշխատել է Մոսկվա քաղաքի թիվ 2098 մանկապարտեզում որպես դաստիարակ և ձեռք բերել գործնական հմտություններ և գիտելիք տարատարիք երեխաների հետ աշխատելու համար։ Գայանեն տիրապետում է մի շարք ուսումնական մեթոդների և հմտությունների և մեր թիմի անդամ է հիմնադրման օրվանից։ Գայանեի կարգախոսն է մեծանում ենք ճանաչելով, սովորում ենք խաղալով։ 

 

Համագործակցություններ

Համագործակցու՞մ եք արդյոք ծնողների հետ

Մեր մասնագիտական թիմի առջև դրված խնդիրների շարքում առաջնային կարևորություն է ներկայացնում ծնողների հետ աշխատանքը, որը ենթադրում է համագործակցության մի քանի ուղղություն.

1․ Դասախոսությունների և սեմինարների շարք երեխային վերաբերող թեմաներով. թեմաներն ընտրվում են երկու սկզբունքով՝ ծնողների կողմից առաջարկած և մասնագետների կողմից առաջարկած 2․ Շտկիչ – հոգեբանի խորհրդատվություն 3․ Հասարակական – կազմակերպում ենք միասին արտագնա միջոցառումներ, որտեղ երեխաների կարողությունները և ծնողի հետ կապը նորովի է բացահայտվում և ամրապնդվում