Աննա Մուրադյան

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանն ավարտելուց հետո Աննան աշխատանքային փորձ է ձեռք բերել մի քանի մանկապարտեզում և քոլեջում, իսկ մեր թիմին միանալուց առաջ նա երկու տարի աշխատել է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրում, որտեղ ուսումնասիրել է նաև IB (International Baccalaureate) նախադպրոցական ծրագիրը։ Աննան աշխատում է անմնացորդ նվիրվումով և շատ է սիրում իր սաներին՝ յուրաքանչյուրի մեջ գտնելով անհատականություն։

Համագործակցություններ

Համագործակցու՞մ եք արդյոք ծնողների հետ

Մեր մասնագիտական թիմի առջև դրված խնդիրների շարքում առաջնային կարևորություն է ներկայացնում ծնողների հետ աշխատանքը, որը ենթադրում է համագործակցության մի քանի ուղղություն.

1․ Դասախոսությունների և սեմինարների շարք երեխային վերաբերող թեմաներով. թեմաներն ընտրվում են երկու սկզբունքով՝ ծնողների կողմից առաջարկած և մասնագետների կողմից առաջարկած 2․ Շտկիչ – հոգեբանի խորհրդատվություն 3․ Հասարակական – կազմակերպում ենք միասին արտագնա միջոցառումներ, որտեղ երեխաների կարողությունները և ծնողի հետ կապը նորովի է բացահայտվում և ամրապնդվում