Անի Մուրադյան

Ավարտելով ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետը՝ մասնագիտական փորձառությունը սկսել է «Զանգակատուն» ՀԿ-ում, որտեղ առաջին քայլից որդեգրել է մասնագիտական բարոյական նորմերն ու սկզբունքները։ Այնուհետև ընդունվելով «Ամի ակումբ» առաջին օրվանից սկիզբ է դրել երեխայակենտրոն ուսուցման, ներդաշնակ զարգացման և առողջ մանկության գաղափարը և դարձել ծրագրերի համահեղինակ։ Աշխատել է նաև դպրոցում և «Աճ» անձի և բիզնեսի զարգացման կենտրոնում՝ զուգահեռ կատարելագործելով մասնագիտական գիտելիքները, կարողություններն ու հմտությունները։ Անին մասնակցել է մի շարք հեղինակավոր դասընթացների, ինչպես նաև անձամբ վարել բազմաթիվ դասընթացներ և սեմինարներ։ Գերմանիայի Վիսբադենյան Ակադեմիայում որակավորվել է որպես «Պոզիտիվ հոգեթերապիայի խորհրդատու», Հոգեթերապիայի եվրոպական ասոցացիայում հավաստագրվել է «Արխետիպերի թատրոն» մեթոդի շրջանակում, հավաստագրված է որպես մանկական հոգեթերապևտ, տիկնիկաթերապևտ, հեքիաթաթերապևտ, «Ռոջերսյան ուղղության խորհրդատու» ,Կրթության ազգային ինստիտուտում անցել է «Մեթոդիստների վերապատրաստման դասընթաց» և այլ կառավարման դասընթացներ։ Մեր կենտրոնում Անին վարում է կրթական որակի բարելավման, ծնողավարության, անհատական-խորհրդատվական, խմբային թերապևտիկ աշխատանքներ՝ համոզմունքով, որ ապագան առողջ մանկան ձեռքերում է, և սիրով համեմված ուսուցումն ամենապտղաբերն է։

Համագործակցություններ

Համագործակցու՞մ եք արդյոք ծնողների հետ

Մեր մասնագիտական թիմի առջև դրված խնդիրների շարքում առաջնային կարևորություն է ներկայացնում ծնողների հետ աշխատանքը, որը ենթադրում է համագործակցության մի քանի ուղղություն.

1․ Դասախոսությունների և սեմինարների շարք երեխային վերաբերող թեմաներով. թեմաներն ընտրվում են երկու սկզբունքով՝ ծնողների կողմից առաջարկած և մասնագետների կողմից առաջարկած 2․ Շտկիչ – հոգեբանի խորհրդատվություն 3․ Հասարակական – կազմակերպում ենք միասին արտագնա միջոցառումներ, որտեղ երեխաների կարողությունները և ծնողի հետ կապը նորովի է բացահայտվում և ամրապնդվում