«Խելքի կտոր» ինտելեկտուալ ժամանցային խաղերի շարքը նախատեսված է 3-5, 4-6, 6-7, 7-8 տարիքային խմբերի երեխաների համար։ «Խելքի կտորը» բաղկացած է 70 խաղաքարտից, պարունակում է 400 հարց ու պատասխան:
Յուրաքանչյուր քարտը պարունակում է 1-3 հարց, հաջորդ քարտը՝ տվյալ հարցերի պատասխաններն են։ Այս խաղը նախատեսված է ինչպես թիմային, այնպես էլ դեմ առ դեմ խաղալու համար։
Խաղի բովանդակությունը համապատասխանում է երեխայի տարիքային զարգացման չափորոշիչներին։
«Խելքի կտոր»-ի նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ երեխաները անկաշկանդ կցուցադրեն իրենց գիտելիքները և ձեռք կբերեն նոր գիտելիքներ և հմտություններ
Խաղը նպաստում է մեծահասակների և երեխաների դրական փոխազդեցությանը, երեխաների խոսքի և սոցիալական հմտությունների զարգացմանը, իմացական գործընթացների խթանմանը: Խաղը նախատեսված է ինչպես թիմային, այնպես էլ 👩🏼🤝🧑🏼երկուսով խաղալու համար:
Երեխան զվարճալի հարց ու պատասխանի միջոցով ձեռք կբերի նոր գիտելիքներ, կզարգացնի ու կամրապնդի իմացական կարողությունները:
«Խելքի կտոր»-ը զարգացնում է երեխաների
տրամաբանությունը,
ուշադրությունը,
կենտրոնացումը,
հիշողությունը,
երևակայությունը,
օգնում է ընկալել այլոց հույզերը,
զարգացնել մաթեմատիկական կարողությունները,
խոսքը,
առողջ մրցակցությունը,
ինչպես նաև առաջարկում է
հետաքրքիր փաստեր։
