Դպրոցականներ

Երկար տարիների փորձ ունեցող մեր պրոֆեսիոնալ թիմը առաջարկում է երկարօրյա դասապատրաստում դպրոցականների համար։ Ինդիգամիի մասնագետները 1-7-րդ դասարանի դպրոցականներին օգնում են ոչ միայն յուրացնել նոր նյութը, այլ ուղղորդում ինքնուրույնության, նաև մոտիվացնում կատարել լրացուցիչ առաջադրանքներ: Երկարօրյա դասապատրաստման ծրագիրը ներառում է երկանգամյա առողջ սնունդ, ակտիվ և պասիվ հանգստի ժամ: Դասերն ավարտելուց հետո երեխաները հնարավորություն ունեն զբաղվելու նկարչությամբ, ծեփով, շախմատով, զարգացնող խաղերով, ինչպես նաև մեր ապահով բակում խաղալ և միմյանց հետ շփվել: Դասապատրաստումը անցկացվում է երկու հերթով՝ առավոտյան ժամը 8։30 – 12։30 և 12։30 – 18։30։  

Քանի՞ երեխա կա խմբում

Մեր բոլոր խմբերում ընդգրկված են առավելագույնը 15 երեխա: Մանկապարտեզի խմբերում աշխատում են մեկ խմբավար և մեկ օգնական միաժամանակ, ինչպես նաև մեկ շրջիկ օգնական։

Ի՞նչ սնունդ է տրամադրվում

Ճաշացանկը մշակված է բժշկի և սննդաբանի կողմից և հաշվարկած է համապատասխան կալորաժն ու երեխաների համար անհրաժեշտ բոլոր վիտամիններն ու հանքային նյութերը։ Օգտագործվում է միայն թարմ մթերք, որ ստանում ենք վստահելի մատակարարներից։ Մեզ մոտ ընդհանրապես չի օգտագործվում սփրեդ, մարգարին, խտացրած կաթ, վաֆլի, թխվածքաբլիթ, երշիկեղեն, գործարանային հյութեր և այլ անառողջ և վտանգավոր ծագման սնունդ։ Մեր սաների ծննդյան տորթերը նույնպես թխվում են տեղում։
Ի դեպ հատուկ սարքով ստուգում ենք բանջարեղենի և մրգի մեջ նիտրատների և պեստիցիդների թույլատրելի չափը և օգտագործում ֆիլտրացված ջուր։

Ունե՞ք տրանսպորտային փոխադրում

Այո, այս պահին միայն Բարեկամության մետրոյի կանգառից մինչև մեր կենտրոն և հակառակ ուղղությամբ։

Մեր առավելությունները

Որո՞նք են Ինդիգամիի առավելությունները

Մեր կենտրոնն ունի բոլոր անհրաժեշտ պայմանները երեխաների օրը հագեցած և բովանդակալից դարձնելու համար: Մենք աշխատում ենք լուսավոր, հարմարավետ և ընդարձակ շենքում, որն ունի պտղատու այգի, ինչպես նաև ընդարձակ բակ, մեծ մարզադահլիճ, սենսորային սենյակ:Շենքի տարածքը տեսահսկվում է, իսկ սենյակները հագեցված են բակտերիցիդ լամպերով, որոնց շնորհիվ մինիմումի է հասնում միկրոբների, վիրուսի կամ ինֆեկցիայի հավանականությունը: Մեզ մոտ աշխատում է արհեստավարժ և նվիրված թիմ, որ յուրաքանչյուր երեխային ցուցաբերում է անհատական մոտեցում, կիրառվում են ուսումնական լավագույն մեթոդներ, պարապմունքներն անցկացվում են հարմարավետ դասասենյակներում բարձրորակ պարագաներով և ժամանակակից մեթոդներով: Աշխատում ենք փոքր խմբերով և ստեղծում ենք անկաշկանդ և տրամադրող միջավայր։ Մենք չենք սիրում միապաղաղություն, և յուրաքանչյուր պարապմունք վերածում ենք իսկական տոնի։ Մենք ճկուն ենք, ընդունում ենք առաջարկներ, առողջ քննադտություն և համագործակցություն։