Ինդիգամիում հեղինակային կրթական ծրագրերը մշակվում են մեր բազմամասնագիտական թիմի կողմից։ Մեր նպատակներն են ․ ապահովել երեխայի կյանքի հմտությունների և դրական արժեքների ձեռք բերումն ու անհատականության համակողմանի զարգացումըՀասուն տարիքում առողջ, ստեղծագործ եւ լիարժեք կյանքի հիմք դնել, որպեսզի երեխաները առավելագույնս զարգացնեն իրենց ներուժը,Ֆիզիկական բարեկեցություն,  առողջություն և սեփական մարմնի ընկալումն ու շարժողության/շարժունակության զարգացումԱնձնային, սոցիալական եւ հուզակամային զարգացումը տարածության մեջստեղծագործական մտքի եւ գեղագիտական զարգացումըխոսքի, հաղորդակցության հմտությունների եւ գրագիտության զարգացումճանաչողական ոլորտի զարգացումշրջակա միջավայրի գիտակցում,բնագիտական հմտությունների զարգացում,մաթեմատիկական մտածողության զարգացումնախապատրաստել երեխայի սահուն ադապտացիան նախակրթարանից՝ կյանքի մինի մոդելից դեպի դպրոցի՝ հասուն կյանքի առաջին փուլ

Քանի՞ երեխա կա խմբում

Մեր բոլոր խմբերում ընդգրկված են առավելագույնը 15 երեխա: Մանկապարտեզի խմբերում աշխատում են մեկ խմբավար և մեկ օգնական միաժամանակ, ինչպես նաև մեկ շրջիկ օգնական։

Ի՞նչ սնունդ է տրամադրվում

Ճաշացանկը մշակված է բժշկի և սննդաբանի կողմից և հաշվարկած է համապատասխան կալորաժն ու երեխաների համար անհրաժեշտ բոլոր վիտամիններն ու հանքային նյութերը։ Օգտագործվում է միայն թարմ մթերք, որ ստանում ենք վստահելի մատակարարներից։ Մեզ մոտ ընդհանրապես չի օգտագործվում սփրեդ, մարգարին, խտացրած կաթ, վաֆլի, թխվածքաբլիթ, երշիկեղեն, գործարանային հյութեր և այլ անառողջ և վտանգավոր ծագման սնունդ։ Մեր սաների ծննդյան տորթերը նույնպես թխվում են տեղում։
Ի դեպ հատուկ սարքով ստուգում ենք բանջարեղենի և մրգի մեջ նիտրատների և պեստիցիդների թույլատրելի չափը և օգտագործում ֆիլտրացված ջուր։

Ունե՞ք տրանսպորտային փոխադրում

Այո, այս պահին միայն Բարեկամության մետրոյի կանգառից մինչև մեր կենտրոն և հակառակ ուղղությամբ։

Մեր առավելությունները

Որո՞նք են Ինդիգամիի առավելությունները

Մեր կենտրոնն ունի բոլոր անհրաժեշտ պայմանները երեխաների օրը հագեցած և բովանդակալից դարձնելու համար: Մենք աշխատում ենք լուսավոր, հարմարավետ և ընդարձակ շենքում, որն ունի պտղատու այգի, ինչպես նաև ընդարձակ բակ, մեծ մարզադահլիճ, սենսորային սենյակ:Շենքի տարածքը տեսահսկվում է, իսկ սենյակները հագեցված են բակտերիցիդ լամպերով, որոնց շնորհիվ մինիմումի է հասնում միկրոբների, վիրուսի կամ ինֆեկցիայի հավանականությունը: Մեզ մոտ աշխատում է արհեստավարժ և նվիրված թիմ, որ յուրաքանչյուր երեխային ցուցաբերում է անհատական մոտեցում, կիրառվում են ուսումնական լավագույն մեթոդներ, պարապմունքներն անցկացվում են հարմարավետ դասասենյակներում բարձրորակ պարագաներով և ժամանակակից մեթոդներով: Աշխատում ենք փոքր խմբերով և ստեղծում ենք անկաշկանդ և տրամադրող միջավայր։ Մենք չենք սիրում միապաղաղություն, և յուրաքանչյուր պարապմունք վերածում ենք իսկական տոնի։ Մենք ճկուն ենք, ընդունում ենք առաջարկներ, առողջ քննադտություն և համագործակցություն։